Լևոն Բաղդասարյան. Անձից և գումար գանձելը, և բալերից զրկելն իրավաչափ չէ
«Մենք սոցիալական պետություն ենք, սոցիալական պետությունը մինչև վերցնելը պարտավորություն ունի տալու: Այս պահին նման ֆորմատով գործառույթներ իրականացնելն, իմ կարծիքով, իրավաչափ չէ, հակասում է Սահմանադրությանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լև գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար Լևոն Բաղդասարյանը ` խոսելով հունվարի 1-ից ուժի մեջ մտած ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի մասին, որի դեպքում և տուգանքներ են նախատեսված, և վարորդները միավորներ են կորցնում:
Նա նշեց, որ երբ անձին պատասխանատվության են ենթարկում՝ կապ չունի վարչական, քրեական, մեկ պատասխանատվության են ենթարկում:
«Անձից գումար գանձել, անձին բալ դնել, հետո զրկել, կարծում եմ, իրավաչափ չէ: Պետական լիազոր մարմինը շորթողի դեր չպետք է խաղա»,- ասաց փաստաբանը:
Լ. Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը սոցիալական պետություն լինելով՝ պետք է պետությունը տա իր քաղաքացուն ու նոր պահանջի:
«Եթե այսօր մեր ստանդարտները չեն համապատասխանում, ի՞նչ տեխնիկական սպասարկման գումար է պետությունը վճարում»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ ցանկանում է պետությունը քաղաքացուն տա, քաղաքացին լավ ապրի, որ ի սրտե կարողանա պետությանը վերադաձնել:
«Սա աքսիոմա է, նորմալ երկրները այդ ֆորմատով են զարգացել ՝ պետք է քաղաքացուն տաս, հետո պահանջես, որ լինի օրինապաշտ քաղաքացի»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիա. Ընկեր ջան, աֆյորա է տեղի ունենում
- Որ խախտման դեպքում քանի բալ կկորցնեն վարորդները
- Վարորդների շուրջ 80%-ը տարեկան 3-5 խախտում է անում, և նրանք վարորդական իրավունքից չեն զրկվի. Ղահրամանյան
- Հունվարի 1-ից ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման դեպքում կկիրառվի վարչական պատասխանատվություն