Հասարակություն 12:46 16/01/2020 Հայաստան

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. Սա մեր խնդրանքը չէ, այլ պահանջը, որպես սահմանապահ քաղաքացիներ

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը  (Տավուշեցի) ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի  մի քանի շրջաններում ծննդատների փակմանը:

«Վերջին օրերին Սուրբ Ծննդյան տոները հանրային կյանքում «նշանավորվեցին» մեր երկրում մի քանի շրջաններում ծննդատների փակման բոթով: Անշուշտ, առողջապահության նախարարն ու նախաձեռնության մեջ ներգրավվածները այն բնորոշում են ոչ թե փակում կամ լուծարում՝ այլ ուժեղացում, վերջնարդյունքում հանգելով նույն եզրակացությանը կամ որոշմանը՝ փակելով կամ լուծարելով ծննդատները: Արդարության դեմ չմեղանչելու համար շեշտենք, սակայն, որ թերևս մեր բոլոր ծննդատներում էլ խնդիրներ կան, որոնք, հավանաբար, չեն համապատասխանում ներկայիս չափանիշներին, և՛ հարկ է և՛ անհրաժեշտ ծնելիության անվտանգությունը ապահովել կամ վերացնել անընդունելի մահացության դեպքերը: Բայց մի՞թե լուծումը առողջապահության նախարարության առաջարկած կամ արդեն իսկ որոշած տարբերակն է և այլ մոտեցում գոյություն չունի: Սա նման է նրան, որ հիվանդին բուժելու բոլոր միջոցները գործադրելու փոխարեն նախընտրություն տրվի նրան սպանելուն, որովհետև բուժման գործընթացը երկար է և թանկ: Իսկ ամենակարևորը, արդյո՞ք նախաձեռնությունը դրսևորվում է ըստ խնամքով և մանրակրկիտ մշակված, քննարկված և որոշված (եթե այդպիսին գոյություն ունի) առողջապահության ազգային ծրագրի հայեցակարգին կամ ռազմավարությանը համապատասխան թե՞ պարզապես գործադրվում է դրվագային «այսպես կամ այնպես լավ կամ վատ կլինի» կիլոմետր կամ ժամային հեռավորության, մարդկային կյանքը որպես թվանշան նկատելու մոտեցումով: Ի՞նչ չափման միավորներով են որոշվել փակել նախանշված ծննդատները՝ նկատի ունենալով մահացության դեպքե՞րը, առողջապահության գործունեության համար կարևորագույն բաղադրիչներ հասանաելիությո՞ւնը, մատչելիությո՞ւնը, արձագանքելու ունակությո՞ւնը, թափանցիկությո՞ւնը, ծառայությունների որա՞կը, բժիշկների մասնագիտական պատրաստվածությո՞ւնը և այլն, թե՞ պարզապես ցանկությունը, ժամային և աշխարհագրական հեռավորությունները, ֆինանսական սղությունը և օպտիմալացումը:

Առավել չերկարելով վերոբերյալ հարցադրումների շարքը ուղղակիորեն ցանկանում եմ նշել, որ մեր մտահոգությունը վերաբերում է Տավուշ աշխարհի՝ Աչաջուր համայնքում գործող ծննդատան շուրջ ծագած խնդրին, որն արդարացի հուզումների տեղիք է տվել ոչ միայն մասնագիտական, այլև ազգաբնակչության շրջանում:

Հարկ է նշել, որ Աչաջուր համայնքում տեղակայված ծննդատունը իր բարի համբավի շնորհիվ ծառայում է ոչ միայն տվյալ համայնքին, այլ աշխարհագրական լայն շառավիղ է ներառում՝ սպասարկելով գրեթե բոլոր սահմանապահ համայնքները մինչև Նոյեմբերյանի և Շամշադինի շրջանի գյուղեր և համայնքներ: Գոնե վերջին հինգ տարիներին չի գրանցվել մահացության ոչ մեկ դեպք ի շնորհիվ բժիշկների մասնագիտական բարձր պատրաստվածության: Այո, ծննդատունն ունի որոշ տեխնիկական և սարքավորումների խնդիր և պահանջ, ինչպես նաև ոչ մնայուն, այլ հրավիրյալ անեսթեզիոլոգ: Ինչպես մյուս բոլոր ծննդատներում, հատկապես ծնելիության անկման և ժողովրդագրական վիճակի հետ կապված, այստեղ ևս ծնունդների թիվը նվազել են՝ 160ից հասնելով 80-ի, որը սակայն դարձյալ բարձր ցուցանիշ է համեմատության և համամասնության մեջ դիտարկված:

Այս լույսի ներքո քննելով ծննդատունը լուծարելուն միտված ներկայացված փաստարկ-պատճառաբանությունները (տեխնիկական հագեցվածությունը, Իջևանից 15կմ հեռավորությունը, կադրային խնդիրը՝ հրավիրյալ անեսթեզիոլոգի պարագան, ծնելիության սակավությունը և ֆինանսական սղությունը և այլն) մեղմ ասած անհիմն են, որոնց կփորձեմ շատ ամփոփ անդրադառնալ.


ա) տեխնիկական հագեցվածությունը - սա բացառապես առողջապահության նախարարության լուծելիք խնդիրն է և պատասխանատվությունը, որը հստակ ռազմավարության կամ առողջապահության քաղաքականության մաս պետք է կազմի՝ հատկապես հզորացնելով այն բուժհաստատությունները, ինչպիսին է Աչաջրի ծննդատունը, որոնք կենսական խնդիրներ են լուծում ոչ միայն բուժօգնության, այլև մատչելիության, հասանելիության, արձագանքելու ունակության, ծառայության որակի, կարիքների և ակնկալիքների բավարարման, սահմանային անվտանգության, սոցիալ-հոգեբանական առումով:

բ) Իջևանից 15կմ հեռավորությունը - նախ ինչպես նշեցինք Աչաջրի ծննդատունը սպասարկում է ոչ միայն համայնքին, այլև համայնքների բավականին լայն շրջանակ է ներառում և հետևաբար 15կմ-ն դառնում է 30, 40 և 50 կմ: Այսպիսով, խախտվում են առողջապահական քաղաքականության կարևորագույն բաղադրիչները մատչելիությունը, հասանելիությունը և արձագանքելու կարողությունը: Եթե հավելենք, որ նախածննդային շրջանում նվազագույնը անհրաժեշտ է երեք այցելություն հետազոտության համար, ապա ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում այն ամբողջովին կդառնա անմատչելի և անհասանելի:

գ) կադրային խնդիրը - մնայուն անեսթեզիոլոգի բացակայությունը որպես փակման պատճառաբանության դիտարկումը պարզապես անհասկանալի և անընդունելի է: Կադրերի սղությունը հիմնական խնդիր է գրեթե բոլոր բուժհաստատություններում՝ թերևս, բացառությամբ մի քանիսի: Սա ևս միանշանակ առողջապահության նախարարության պատասխանատվությունն է: Հետևաբար, անհրաժեշտ է նախ նպաստել մասնագետներ պատրաստելու կրթական ծրագրերին և ապա լավագույն մասնագետների համար հնարավորություններ և միջոցներ ստեղծել իրենց մասնագիտական կարողությունները ներդնելու հատկապես մարզային՝ այս պարագային սահմանային գոտիներում, եթե իհարկե վերջինս որևէ նշանակություն ունի առողջապահության ընդհանուր հայեցակարգի կամ ռազմավարության համար:

դ) ծնելիության սակավությունը - սա ամենացավոտ և ամենառանցքային խնդիրն է, որը դարձյալ բացարձակապես առնչություն չունի Աչաջրի կամ որևէ ծննդատան գործունեության հետ: Այն, ցավալիորեն համընդհանուր խնդիր է, ուղղակիորեն կապված երկրի ժողովրդագրական վիճակի և ընդհանրապես ծնելիության մակարդակի հետ: Այսուհանդերձ, Աչաջրի ծննդատունը մեկ նեոնաթալ մասնագետով միայն անցնող տարի 80 ծնունդ է ապահովել, հետևաբար ավելացրեք ևս մեկ մասնագետ և կրկնապատկեք ծնունդների թիվը: Այսինքն, փոխարեն մտածելու փակելու մասին, հակառակը՝ բոլոր հնարավոր միջոցներով և պատասխանատվությամբ զարգացրեք թե՛ սարքավորումներով թե՛ հնարավորություններով և թե՛ մասնագետների ներգրավածությամբ արդեն իսկ բարձր ցուցանիշներ արձանագրած բուժկենտրոնը: Այսօր՝ փակելով Աչաջրի ծննդատունը, և ծառայությունը տեղափոխելով Իջևան, որն ի դեպ ևս կարիք ունի վերազինման, վաղն էլ պատճառաբանելու եք, թե Իջևանի կենտրոնը ևս չի բավարարում պահանջներին և բնականաբար տեղափոխելու եք Դիլիջան, (որն ընդամենը 30 կմ է հեռու Իջևանից դարձյալ պատճառաբանությունների շարքից) և ապա Վանաձոր, որի մասին արդեն իսկ խոսվում է (նեոնաթալ կենտրոնացված ծառայությունների իմաստով): Այո՛, Տավուշում , որպես սահմանային գոտի, հարկավոր է և պարտադիր և երկրորդ կարգի և երրորդ կարգի բուժհաստատության ծննդատուն և դրա պատասխանատուն ռազմավարություն և քաղաքականության մշակողն ու թելադրողը դարձյալ առողջապահության նախարարությունն է: Եթե առողջապահության նախարարությունը չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել այս ուղղությամբ, ապա իրավունք չունի խոսելու կենտրոնացված համակարգի մասին և ժամ առաջ պետք է քաղաքականություն մշակի ապակենտրոնացնելու ամբողջ համակարգը իրեն վերապահելով սոսկ վերահսկողի դերը:

ե) ֆինանսական - իմ կարծիքով այս ամբողջ պատմության պատճառը և առանցքը ֆինանսական է և այստեղից բխած բուժհիմնարկների՝ այդ թվում ծննդատների շուտափույթ օպտիմալացման ցանկությունը:

Ճիշտ է ասված, որ «առողջությունն անգին է», բայց հավասարապես ճիշտ է, որ այն նաև թանկ է: Այսօր դա ամենադժվար համաշխարհային խնդիրներից մեկն է նույնիսկ առավել զարգացած երկրներում: Մինչ օրս որևէ ֆինանսական սխեմա չի ներկայացվել այցելուի ակնկալիքները կամ կարիքները լիովին բավարարելու համար: Սակայն, արդար ֆինանսավորման, հավասար բաշխման և առկա ռեսուրսների տեղաբաշխման համընդհանուր մարտահրավերները նույնն են մնում բոլոր մոդելների և սխեմաների համար` լինեն դրանք հարուստ կամ աղքատ երկրներում: Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ առավելագույն տեղաբաշխումը, դրա աղբյուրը և կայունությունը, մշտադիտարկումը և թափանցիկությունը խիստ անհրաժեշտ են: Մեծ հաշվով, առողջապահության ընդհանուր բյուջեն որոշելու համար պետք է մանրակրկիտ կերպով ուսումնասիրել միջոցները, սկզբունքները և օգուտները` միշտ հաշվի առնելով բարոյագիտական խնդիրները, որոնք կարող են առաջանալ առողջապահական ոլորտին ռեսուրսներ հատկացնելիս: Այն ներառում է արդար բաշխման հարցը, քանի որ առողջապահական ռեսուրսները գրեթե միշտ սակավ են` կարիքի հետ համեմատ: Այսու չափազանց կարևոր է, որ առողջապահության ոլորտի ղեկավարությունը վերը նշված խնդիրներից խուսափելու համար լիովին ընկալի կազմակերպության տեսիլքը և արժեքների վրա հիմնված առաքելությունը` հասկանալով, որ ցանկացած որոշման հիմքում բարոյագիտական խնդիր է առկա և գործի համապատասխանաբար:

Բարոյագիտական ճշգրիտ որոշումների կայացման համար խորը քննություն, փորձառություն և երկխոսություն է պահանջվում և այն լավագույնս կարելի է ուսանել հիմնարար, կայուն արժեքների և կառավարման՝ բարոյագիտության առումով փորձ ունեցող անձանց միջավայրում:

Առողջապահության համակարգի հիմնական մտահոգությունն ու առանցքը մարդն է և պետք է լինի մարդը և պետք է այն դիտարկել բարոյագիտական, աստվածաբանական, հասարակագիտական և երկրի համար անվտանգության տեսանկյունից և ոչ թե չափել կմ-ով, ժամով, ֆինանսների անհամպատասխանությամբ: Առողջապահության նախարարությունը կոչված է քաղաքականություն մշակելու և առաջնահերթություններ սահմանելու, հատկապես, առանձնակի ուշադրություն դարձնելով երկրի անվտանգության հարցերում մեծ ներդրում ունեցող քաղաքացիների կյանքն ու գոյությունը, որում հենց մեծագույն դերակատարություն ունի նաև Աչաջրի ծննդատունը, հետևաբար այն ոչ թե պետք է փակվի կամ լուծարվի, այլ պետք է խրախուսել և առավել ջանքեր ներդնել այն զարգացնելու, ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ: Սա մեր խնդրանքը չէ, այլ պահանջը, որպես սահմանապահ քաղաքացիներ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:19
«Ժողովուրդ». ՀՊՏՀ-ում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանի պետական տնտեսագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». «Մխիթար Հերացի» մեդալով պարգևատրվողների մեջ «Նորք» ինֆեկցիոնից ոչ մի բուժաշխատող չկա.
«Փաստ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Բալասանյանը կարծում է՝ Փաշինյանը «հակահայ» պրոյեկտ է, և միայն նրա հեռանալը կկանխի արտաքին վտանգները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի հերոս, ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը մի քանի շաբաթ է՝ Հայաստանում է։ Չնայած նա...
Աղբյուր` Panorama.am
09:12
Նոբելյան մրցանակաբաշխությունը չեղարկվել է
Այս տարի Ստոկհոլմում Նոբելյան մրցանակի ավանդական հանձնման արարողությունը չի լինի: Այս որոշումը Նոբելյան կոմիտեն ընդունել է կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
09:06
Դավիթ Բաբայան. Թեստիս պատասխանը դրական է, շփման շրջանակս մեծ է
Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր Դավիթ Բաբայանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում ու իր հետ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Պուտինը պարգևատրել է հայազգի բժիշկների կորոնավիրուսի դեմ պայքարի համար
ՌԴ նախագահի հրամանագրով Ալեքսանդր Նևսկիի շքանշանով պարգևատրվել է Մոսկվայի պետական համալսարանի Բժշկական գիտակրթական կենտրոնի տնօրեն, ուրոլոգ, ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
20:48
Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել Գնդեվազի ծեծկռտուքի մասին
Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.40, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Գնդեվազ գյուղում մեծ կռիվ է: Ոստիկանության Ջերմուկի բաժնի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Առևտրային պատերազմում Չինաստանը հաղթում է ԱՄՆ-ին
Չինաստանը շահում է ԱՄՆ-ի և նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային պատերազմը: Նման կարծիք է հայտնել «Բլումբերգի» փորձագետ Էնդրյու...
Աղբյուր` Panorama.am
20:36
Ադրբեջանական իշխանությունները պետք է հրաժարվեն ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից.Արցախի ԱԳՆ
Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահը, տեսաձևաչափով ելույթ ունենալով Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում,...
Աղբյուր` Panorama.am
20:32
Անցած շաբաթ գրանցվել է 284 արտակարգ դեպք
Սեպտեմբերի 14-20-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 522 դեպք, որից 284-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 216 հրդեհի, մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Տարիքային խնդիրը» ԱՄՆ ընտրություններում
1984թ. Ռեյգանը, ով այդ ժամանակվա ամենատարեց ԱՄՆ նախգահն էր բանավեճի ժամանակ հայտարարեց. «Ես տարիքը այս ընտրարարշավի խնդիր չեմ դիտարկում:...
Աղբյուր` Panorama.am
20:19
ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի շաբաթը՝ այս ամիս Հայաստանում
Սեպտեմբերի 23-ից 30-ը սահմանվել է ՈՒԵՖԱ-ի կողմից՝ որպես մասսայական ֆուտբոլի շաբաթ: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ միջոցառումներ են...
Աղբյուր` Panorama.am
20:13
Գլխացավ, մաշկային խնդիրներ, կրկնավարակում... խնդիրներ, որ կարող են առաջանալ դիմակի կրման հետևանքով
«Հիվանդության կանխարգելումը մեծ նշանակություն ունի, և այն Առողջապահության նախարարության հիմնական պարտականություններից մեկն է։ Հենց այդ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Արվեստների թագավորական ակադեմիան քննարկում է Միքելանջելոյի «Տոնդո Տադդեի» խորաքանդակի վաճառքի հարցը
Արվեստների թագավորական ակադեմիան ուսումնասիրում է Միքելանջելոյի 1504-1506 թվականներին ստեղծած  Տոնդո Տադդեին՝ Աստվածամայրը մանուկ Քրիստոսի...
Աղբյուր` Panorama.am
20:01
ՀՀ-ի ատոմային էներգետիկայի բնագավառի զարգացման առնչվող հարցեր են քննարկվել Վիեննայում
Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ատոմային...
Աղբյուր` Panorama.am
19:57
Նորաձևությունը՝ համավարակի դարաշրջանում
Կորոնավիրուսային համաճարակի պատճառով սովորաբար գլամուրային Լոնդոնի նորաձևության շաբաթն այս տարի ձանձրալի է եղել և հիմնականում առցանց:...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ուղիղ եթերում բերման են ենթարկել Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացիներից երկուսին
Ուղիղ եթերում քիչ առաջ Ջերմուկից  բերման են ենթարկել Ամուլսարի շահագործմանը դեմ  պայքարող քաղաքացիներից երկուսին։ Նշենք, որ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Նախարարը՝ անհիմն դրվող արգելանքների մասին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 22-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մասնակցել է  աշխատակիցների...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ավարտվել է Լոռու մարզում «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամների ու համակիրների եռօրյա ճամբարը
Այսպիսով ավարտվեց «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամների ու համակիրների եռօրյա ճամբարը Լոռու մարզում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:40
Երևանի քաղաքապետարանը սկսել է հետիոտնային անցումների լուսավորման ծրագիր
Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար քաղաքապետարանը շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիր է սկսել, տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
19:34
Հայաստանի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի օնլայն առաջնության բրոնզե մեդալակիր
Ավարտվել է Եվրոպայի Օնլայն առաջնությունը, որին մասնակցել են 40 երկրների շուրջ 800 շախմատիստներ։ Մրցաշարն անցկացվել է 8 ենթախմբերով՝ աղջիկների և...
Աղբյուր` Panorama.am
19:30
Մարդկությունը սպառնալիքի տակ է հարուստների պատճառով
Մոլորակի ամենահարուստ մարդիկ (63 միլիոն մարդ) մթնոլորտ են արտանետում կրկնակի ավելի շատ ջերմոցային գազեր, քան մարդկության ամենաաղքատ 50 տոկոսը:...
Աղբյուր` Panorama.am
19:23
ՀՀ և ՌԴ սննդամթերքի անվտանգության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ոլորտի խնդիրները
Հայկական կողմի նախաձեռնությամբ՝ այսօր տեղի է ունեցել տեսահանդիպում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Միջգերատեսչական խորհրդակցություն՝ Տոնոյանի և Մնացականյանի գլխավորությամբ
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
19:13
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը աճել է 24%-ով. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե ինչ ցուցանիշներ են գրանցվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում...
Աղբյուր` Panorama.am
19:10
Եռյակի հանրահավաք անցկացնելու որոշման պատճառների մասին պատմել է Արսեն Բաբայանը
Եռյակի հանրահավաք անցկացնելու որոշումը որևէ կապ չունի դատարանում Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Նորակոչիկները երդվել են
2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում սեպտեմբերի 22-ին անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն՝...
Աղբյուր` Panorama.am
18:53
Երևանի մանկատներից մեկում երեխաներին պարբերաբար խոշտանգել են, ծեծել ու անարգել․ ՀՀ ոստիկանություն
Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման...
Աղբյուր` Panorama.am
18:47
Զարիֆ. Իրանը չի պատրաստվում կրկին քննարկել բանակցությունների ընթացքում քննարկված հարցը
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խախտել է ՀԳՀԾ-ն և Իրանը չի պատրաստվում կրկին քննարկել բանակցությունների ընթացքում քննարկված հարցը:...
Աղբյուր` Panorama.am
18:40
Թուրքիայի ԱԳՆ-ն բացահայտ սպառնում է ՀՀ-ին. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, որով նա Հայաստանին խորհուրդ էր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ
15:43 17/09/2020

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}