Հասարակություն 13:18 16/01/2020 Հայաստան

Աջաբսանդալ է, հեռուստաընկերություններն առանց որևԷ նորմի հեռարձակվում են. ՀՌԱՀ նախագահ

«Մենք ունենք օրենք, որը որևէ ձևով չի կարգավորում իրավահարաբերությունները մեդիաոլորտում»,- աուդիովիզուալ մեդիածառայությունների ոլորտում օրենսդրական փոփոխությունների թեմայով ԱԺ լսումների ընթացքում նշեց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Հակոբյանի խոսքով, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը չի նպաստում հեռուստատեսության զարգացմանը. «Ամբողջ աշխարհում ավանդական մեդիան մնում է հասարակական կարծիքի վրա ամենասոսկալի ազդեցություն ունեցողը»։

Ըստ ՀՌԱՀ նախագահի, պետք է մշակվի նոր օրենք, որը խարսխված կլինի մի քանի սկզբունքների վրա։

Հակոբյանը նշում է, որ պետք է կարգավորվի ոչ թե հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը, այլ ընդհանրապես՝ տեսա-լսողական ծառայությունների ոլորտը։

«Ամբողջ աշխարհը տեխնիկական վերահսկողությունից անցում է կատարում բովանդակային վերահսկողության։ Այսօր մեդիալսողական ծառայություններ մատուցողները կարող են օգտվել տասնյակ հարթակներով, և վերահսկել միայն վերգետնյա հեռարձակողներին, մենք վերջիններիս դնում ենք շատ դժվար վիճակի մեջ։ Եվ հատկապես հեռուստատեսությունների զարգացումը Հայաստանում հապաղում է, որովհետև այլ տեսա-լսողական ծառայությունները ընդհանրապես չեն վերահսկվում՝ ազատ են և՛ բովանդակության մեջ, թե՛ լեզվական նորմերի խախտման մեջ»,- նշեց Հակոբյանը։

Հայաստանյան մեդիադաշտն այսօր ունի երկու սեգմենտ, որ պետք է կարգավորվի։ Դրանցից առաջինը, նրա խոսքով, հեռուստատեսությունների տեխնիկական լիցենզավորումն է, որը պետք է վերացվի. «Խիստ լիցենզավորման տակ պետք է լինեն միայն այն ուղիները, որոնցով տեսա-ձայնային ծառայությունները մատուցվում են։ Այսինքն՝ անում ես, ինչ ուզում ես, ազատ ես համացանցում և այն հարթակներում, որոք հեռուստատեսություն չեն համարվում։ Բայց երբ մտնում ես այդ դաշը՝ լինի արբանյակային հեռարձակում, լինի կաբելային ցանցերով թե տարբեր եթերներով, ապա դու պետք է ենթարկվես խիստ բովանդակային սահմանափակումների»։

Վերոնշյալ վերահսկողությունն առաջին հերթին վերաբերում է բովանդակային բազմազանության ապահովմանն ու հասարակությանը անկողմնակալ և օբյեկտիվ ինֆորմացիայի տրամադրմանը, որն այսօր, ըստ Հակոբյանի, Հայաստանում չի արվում։

«Մեր ամենամեծ խնդիրը հանրային մուլտիպլեքսն է, որի գործունեության հայեցակարգը Հայաստանում մշակված չէ։ Այն ստեղծվում է, որ երկրի բնակչությունը կարողանա անվճար ստանալ այն տեղեկատվությունը, որն իրեն կրթում, զվարճացնում և տեղեկացնում է։ Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվողները ենթարկվում են բովանդակային կոշտ ստանդարտների։ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ այդ ստանդարտները դեռևս մշակված չեն։ Եվ բնական է, երբ դրվում են այդպիսի ստանդարտներ, ոչ բոլոր հեռուստատեսությունները կարող են դրան համապատասխանել։ Եվ այդ պատճառով էլ բոլոր երկրներում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաընկերությունների թիվը սահմանափակ է»,- նշեց Տիգրան Հակոբյանը։

Վերջինիս խոսքով, հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաընկերություններն ունեն համերկրյա սփռում։ Հայաստանում, ըստ Հակոբյանի, հակառակն է՝ ստեղծվել է աջաբսանդալ և բոլոր հեռուստաընկերությունները, առանց որևէ նորմի, հեռարձակվում են։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:00
Հոսանքազրկում՝ Երևանում և 5 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 45 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների...
Աղբյուր` Panorama.am
18:31
Օդի ջերմաստիճանը 27-29-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
Հունվարի  26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 2-3, իսկ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Գերմանիայի դաշնակիցը կոչ է արել վերացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Սաքսոնիայի վարչապետ և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դաշնակից Մայքլ Կրետչմերը կարծում է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն անիմաստ...
Աղբյուր` Panorama.am
18:14
Վարչապետը սորոսականների մասով՝ «դավաճանական կառույց»
Վարչապետն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաև «Բաց հասարակություն-հիմնադրամներ»-ի գրասենյակի գործունեությանը։ Պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
18:05
ՍԴ նախագահ Հ. Թովմասյանը հայց է ներկայացնելու Ն. Փաշինյանի դեմ, եթե 20 օրվա ընթացքում վերջինս չհրապարակի իր խոսքերը հիմնավորող փաստ
ՍԴ նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում իր մասին հնչեցրածը շինծու և իրականությանը չհամապատասխանող է որակել:
Աղբյուր` Panorama.am
17:51
Պակիստանում մեկուսացվել է կորոնավիրուսով կասկածվող առաջին մարդը
Պակիստանի իշխանությունները մեկուսացրել են Չինաստանից ժամանած և կորոնավիրուսով կասկածվող քաղաքացու։ Այս մասին հայտնել է Պակիստանի առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
17:40
Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարել է, որ շարունակելու «Սանասարյան տան» նկատմամբ իրավունքները վերականգնելու պայքարը
Թուրքիայի կառավարությանը կից Հիմնադրամների գլխավոր վարչությունը Ստամբուլում գտնվող «Սանասարյան տուն» (Սանասարյան հան) անշարժ գույքը...
Աղբյուր` Panorama.am
17:27
Իրավական խնդիրներ կարող է ունենալ. Փաշինյանը՝ Ամուլսարի մասին
«Իրավական խնդիրներ կարող է ունենալ, որովհետև, ենթադրում եմ, «Լիդիանն» արբիտրաժ կդիմի»,- այսօրվա ասուլիսում ասաց վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
17:11
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ դժվարանցանելի
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ջանք ու եռանդ չենք խնայելու. Արայիկ Հարությունյանի պատասխանը՝ Փաշինյանին
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ պաշտպանյալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը. Վարոսյան
Փաստորեն ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ պաշտպանյալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում...
Աղբյուր` Panorama.am
16:37
Քաղավիացիայի կոմիտեում հայտնաբերված խախտումների առթիվ քրգործ է հարուցվել
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից  ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած...
Աղբյուր` Panorama.am
16:23
Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Հունվարի 25-ին, ժամը 12:39-ին,  911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սարալանջ գյուղում՝ տներից մեկի մոտակայքում,...
Աղբյուր` Panorama.am
16:15
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ու հարցերի պատասխան է ներկայացնում Կապանում (ամբողջական)
Այսօր, ժամը 11:23 -ին Կապանում մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մամուլի ասուլիսը Ինչպես նախորդ ասուլիսներին, այսօր էլ...
Աղբյուր` Panorama.am
16:11
Անաստասիա Գալուստյանը չի հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի արգելքը
Ավստրիայի Գրաց քաղաքում շարունակվում է գեղասահքի  Եվրոպայի առաջնությունը։ Կանանց մենասահքի  մասնակիցների թվում  էր նաև Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Միացումը մայր հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակն է. Ղուլյանը՝ Փաշինյանին
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսում ադրբեջանա-ղարաբաղյան...
Աղբյուր` Panorama.am
15:55
«Սա ԶՈւ-երի զինանշանը չէ, այլ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակ»
«Ես գիտեմ, որ բոլորս միաժամանակ մասնագետ ենք տիեզերքից մինչև բալետ ու ֆուտբոլ։ Բայց խնդրում եմ մինչև վերջ կարդալ։ Սա ՀՀ ԶՈւ-երի զինանշանը...
Աղբյուր` Panorama.am
15:42
Բժիշկը նշում է՝ ինչ անել կորոնավիրուսի ախտանիշները հայտնաբերելու դեպքում
Խիստ վտանգավոր վարակների մասնագետ, իմունոլոգ Վլադիմիր Ժեմչուգովը ասել է, թե ինչ պետք է անել, երբ մարդու մոտ  նկատվում են կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Փրկարարները գտան մոլորված արշավականներին
Ժամը 14:31-ին փրկարարները հանդիպել են Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացիներից բաղկացած արշավախմբի անդամներին, որոնցից մեկի ինքնազգացողությունը...
Աղբյուր` Panorama.am
15:11
Նիկոլ Փաշինյանը՝ Հրայր Թովմասյանի ու Վահե Գրիգորյանի մասին
Այսօրվա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում նրան ուղղված հարց տվեցին, թե՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ասել է, որ վարչապետն ուզում է իրենից...
Աղբյուր` Panorama.am
14:52
Իրանի արտգործնախարարը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի բացառում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հնարավորությունը նույնիսկ իրանցի գեներալ Ղասեմ...
Աղբյուր` Panorama.am
14:40
Աֆղանստանում հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին
Աֆղանստանի հարավում գտնվող Հելմանդ նահանգում  հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին, չորս զինծառայող վիրավորվել է։ Այս մասին ria.ru-ն՝...
Աղբյուր` Panorama.am
14:32
Նիկոլը չի ուզում պատասխանատվություն վերցնել Արցախյան կարգավորման համար. Արմեն Աշոտյան
Նիկոլ Փաշինյանի ասուլիսին Արցախի հարցով իբր գաղտնազերծած բանակցային ժառանգության նմանօրինակ մատուցումը վկայում է մի կարևոր ու վտանգավոր երևույթի...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ադրբեջանն ավելի քան 700 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ
Հունվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը...
Աղբյուր` Panorama.am
13:45
Թուրք փրկարարները երկրաշարժից հետո ինը հոգու դուրս են բերել ավերակներից
Թուրք փրկարարները երկրի արևելքում երկրաշարժից հետո ավերակներից դուրս են բերելառնվազն ինը մարդու: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։...
Աղբյուր` Panorama.am
13:20
ՍԴ նախագահից օր առաջ ազատվելու քաղաքական որոշումը չի կարող անտեսվել. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ ռեպրեսիվ միջոցները շարունակվում են և նոր թափ առնում։  «Պետական ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
13:13
Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է ՀՔԾ` քրգործով քննչական գոծողությանը մասնակցելու. ՀՔԾ խոսնակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու համար...
Աղբյուր` Panorama.am
13:03
PR մասնագետը հորդորում է կառավարության PRշիկներին
«Այսօրվա վարչապետի հանրային ելույթները, ասուլիսները նախապատրաստող պետական ծառայողներ՝ հաշվետվությունները ներկայացնելիս դրանք մի թողեք...
Աղբյուր` Panorama.am
13:00
Մենք քաղաքացուն ասում ենք՝ ինչքան տուգանվես մեր օգուտն է. Նիկոլ Փաշինյան
«Քաղաքացին չպետք է տուգանելու մատերիալ լինի»,- այսօր իր մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու
14:55 24/01/2020

Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}