«Եդինայա Ռոսիա»-ն միաձայն աջակցեց վարչապետի պաշտոնում Միշուստինի թեկնածությանը
«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը միաձայն պաշտպանց Ռուսաստանի Դաշնության վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությանը: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պետդումայի խոսնակի խորհրդական Անաստասիա Կաշևարովային:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միշուստինը ժամանել է Պետդումա՝ հանդիպելու Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և խմբակցությունների հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունվարի 15-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց ներկայիս կառավարության հրաժարականի մասին, որը գլխավորում էր Դմիտրի Մեդվեդևը:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է նշանակում Ռուսաստանի կառավարության հրաժարականը
- ՌԴ վարչապետի պաշտոնում Պուտինն առաջարկել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
- Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը