Եվրախորհրդարանը Ռուսաստանին մեղադրել է Երկրորդ աշխարհամարտի պատմությունը «աղավաղելու» մեջ
Եվրոպական պառլամենտի անդամ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ Մանֆրեդ Վեբերը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է վերաշարադրել պատմությունը: Այդ մասին հայտնում է ria.ru-ն։
«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը չի կարող ընդունել Պուտինի՝ պատմությունը վերաշարադրելու փորձերը: Չնայած Խորհրդային Միությունը պատերազմի ընթացքում կրել է ահռելի կորուստներ, և նրա զինվորները հերոսություն են ցուցաբերել, չի կարելի հերքել, որ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը հանգեցրեց Երկրորդ աշխարհամարտի բռնկմանը»,- նշել է Վեբերը:
Եվրոպայի ժողովրդական կուսակցության պատգամավոր և Լատվիայի նախկին արտգործնախարար Սանդրա Կալնիետեն Ստալինին անվանել է «Հիտլերի դաշնակից»: Ըստ նրա, ԽՍՀՄ-ը, ենթադրաբար, թույլ է տվել Գերմանիային հարձակվել Արևմտյան Եվրոպայի վրա և Մեծ Բրիտանիային թողել է միայնակ՝ վերմախտի զորքերի դեմ։
Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովան ԽՍՀՄ-ը նացիստական Գերմանիայի հետ նույն հարթությունում դիտարկելը համարել է անընդունելի:
«Մենք չպետք է մոռանանք այն, ինչ արեցին սովետական զինվորները Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ Գերմանիան ԽՍՀՄ թշնամի էր: Սովետական զինվորները կրեցին հսկայական կորուստներ»,- ասել է նա: