Մեդվեդևը կմնա «Եդինայա Ռոսիա»-ի ղեկավարը
Դմիտրի Մեդվեդևը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում լինելով, կմնա «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար։ Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտարարել է կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը։
Որպես վարչապետ, Մեդվեդևը ղեկավարում էր կուսակցությունը:
«Երեկ ես զրույց ունեցա «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: ... Դմիտրի Մեդվեդևը մնաց «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարը», - ասել է Տուրչակը, հավելելով, որ այս առումով օրենսդրական սահմանափակումներ չկան:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունվարի 15-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց ներկայիս կառավարության հրաժարականի մասին, որը գլխավորում էր Դմիտրի Մեդվեդևը:
Պուտինը վարչապետի պաշտոնում առաջադրել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, որն այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը միաձայն պաշտպանեց։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին