Ռուսաստանը և Սիրիան դատապարտում են ԱՄՆ-ի զորքերի տեղափոխումը Մերձավոր Արևելք
Պենտագոնը, Մերձավոր Արևելքից մի շարք ստորաբաժանումների դուրսբերման փոխարեն, շարունակում է այնտեղ ավելացնել իր զորախմբերը։
Այս մասին ria.ru-ի փոխանցմամբ, ասվում է Ռուսաստանի և Սիրիայի միջգերատեսչական համակարգման շտաբի համատեղ հայտարարության մեջ:
«ԱՄՆ ստորաբաժանումների հայտարարված դուրսբերման փոխարեն, ինչը, անկասկած, կնպաստի տարածաշրջանում լարվածության նվազեցմանը, Միացյալ Նահանգները շարունակում է իրավիճակը սրել՝ ավելացնելով Մերձավոր Արևելքում իր ռազմական զորախումբը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- 30-ից ավելի մարդ մահացել է Սուլեյմանիի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած ջարդի ժամանակ
- Ռուսաստանի արձագանքը Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը