Ոստիկանությունը որոնում է «Թել Սել» վճարահաշվարկային տերմինալից 778 հազար դրամ հափշտակելու մեջ կասկածվող անձանց
Ոստիկանությունը որոնում է «Թել Սել» վճարահաշվարկային տերմինալից 778 հազար դրամ հափշտակելու մեջ կասկածվող անձանց։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Տեսագրությունում պատկերված անձինք կասկածվում են «Թել Սել» վճարահաշվարկային տերմինալից 778․000 դրամ հափշտակելու մեջ։ Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու բաժին կամ զանգահարել 1-02, 010 45-02-02, 091-33-55-37 հեռախոսահամարներով»,-նշված է հաղորդագրության մեջ։