«Գրեմմի» ղեկավարին մրցանակաբաշխությունից 10 օր առաջ ազատել են պաշտոնից
ԱՄՆ-ում աշխատանքից ազատել են Ձայնագրության արվեստի և գիտության ազգային ակադեմիայի գործադիր տնօրեն Դեբորա Դուգանին, որը զբաղվում էր նաև «Գրեմմի» մրցանակաբաշխության կազմակերմամբ: Նրան ազատել են մրցանակաբշխության անցկացումից տասը օր առաջ:
kulturomania.ru կայքը, հղում անելով Variety-ին, գրում է, որ Դեբորայի ազատման պատճառը պաշտոնեական լիազորությունների չարաշահումն է: Հաղորդվում է, որ որ Ակադեմիան արդեն սկսել է ներքին հետաքննություն, մինչև ավարտը տնօրենի պարտականությունները կկատարի հոգեբարձուների խորհրդի նախագահը:
Դեբորա Դուգանն առաջին կինն էր, որը զբաղեցրել է Ձայնագրության արվեստի և գիտության ազգային ակադեմիայի տնօրենի պաշտոնը: Անցած տարեվերջին նա խոստացել էր փոփոխություններ Ակադեմիայում, որը, ԶԼՄ-ների տվյալներով, հաստատության ներսում ընդունվել էր թշնամանքով:
«Գրեմմի» մրցանակաբաշխությունը կայանալու է հունվարի 27-ին: