Իրավունք 12:08 17/01/2020 Հայաստան

Էլինար Վարդանյան. Անվերջ ձգձգվող դատավարությունների շրջան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է.
«Դատարանը վերջապես որոշեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը։ Հիվանդ, կիսամեռ մարդու կալանքը ամիսներ շարունակ չէր փոխվում։ Նրան այդ վիճակով տանում էին դատարան, ցուցադրաբար, որ մյուսները տեսնեն։

Հավանաբար իշխանությունները հասկացան, որ հաշվեհարդար հիշեցնող այս մոտեցման պատճառով կարող են ունենալ «Նոր» Հայաստանի առաջին զոհը, որ վերակենդանացման բաժնում գտնվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը թողնելը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, որի համար ողջ պատասխանատվությունը կրելու է հենց իշխանությունը։

Խափանման միջոցի փոփոխությունը ի ցույց դրեց նաև երկրի իրավական համակարգի լուրջ խնդիրները։ Կալանքը չփոխվեց պաշտպանների միջնորդությամբ, թեև փաստաբանների կողմից նախկինում այդպիսի բազմաթիվ միջնորդություններ էին ներկայացվել։ Դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը՝ հերթական անգամ հանդես գալով որպես մեղադրող կողմի միջնորդությունը դակող։

Մեկ ու կես տարի շարունակվող մարդու իրավունքների այս բացահայտ խախտումը չտեսնելու էին տալիս իրավապաշտպաններից շատերը։ Նրանք նույնքան համառորեն չեն արձանագրում մնացյալ քրեական գործերի հետ կապված խախտումները, չեն արձանագրում, որ «Նոր» Հայաստանում անվերջանալի դատավարությունների շրջան է, որտեղ  մարդկանց մեղադրանք է առաջադրվում, սակայն մեղքն ապացուցել չի հաջողվում, խախտվում են մարդկանց իրավունքները, իսկ դատական վերջնական ակտ դեռ ոչ մի գործով չի կայացվում։

Իսկ այդպիսի գործերը բազմաթիվ են, և դատելով ՀՔԾ և ՔԿ հաղորդագրություններից այս շարքը դեռ ավելանալու է։ Բայց այս անվերջ ձգձգվող և ոչ մի կերպ չհիմնավորվող գործերն առնչվում են մարդկանց, ովքեր մեծ ավանդ ունեն երկրի կայացման և զարգացման գործում, մեծ  ներդրում են ունեցել իրենց վստահված ոլորտում՝ Սերյան Օհանյան, Յուրի Խաչատուրով, Արմեն Գևորգյան, Արա Բաբլոյան... այս շարքը կարելի է շարունակել։ Ո՞րն է նրանց ազատ տեղաշարժի սահմանափակման իմաստը։ Ի վերջո նրանք բազմաթիվ գործեր և լուրջ կապեր ունեցող մարդիկ են, և այդ ներուժը կարող է իր նպաստն ունենանալ երկրի զարգացման համար։ Մինչդեռ վարույթն իրականացնող մարմինը համառորեն մերժում է Արա Բաբլոյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը, թեև վստահ եմ , որ իրենք էլ գիտեն, որ Բաբլոյանն ավելի շատ կյանք է փրկել և փրկում, քան իրենք քրեական գործ են հարուցում։ Չի բացառվում նաև, որ այդ փրկվածներից շատերը հենց նաև իրենց շրջապատից են։

Ըստ ամենայնի այս գործերի քննությունը դեռ երկար կշարունակվի, քանի որ իրավապահ մարմիններից հսկայական ջանքեր է պահանջվելու դրանք ինչ-որ կերպ հիմնավորելու համար։ Թեև ակնհայտ է, որ վարույթն իրականացնողները այդպիսի ջանքերի վերաբերյալ բավականին լայն պատկերացում ունեն։

Առավել հաճախ կիրառվող մեխանիզմը անձի, նրա հետ ազգակցական կապ ունեցողների, ընդհուպ մինչև սանիկների նկատմամբ քրեական գործերի հարուցումն է։ Այս տրամաբանությամբ կալանավորված Նորայր Փանոսյանին, ով Հրայր Թովմասյանի սանիկն է, նախաքննության մարմինը ըստ էության առաջարկել է սուտ ցուցմունք տալ Թովմասյանի դեմ՝ կալանքից ազատվելու դիմաց։ Սա ռեպրեսիվ մեխանիզմի անթույլատրելի գործիք է, որից որևէ կերպ չեն հրաժարվում իրավապահ մարմինները, սա կալանքի սպառնալիքով մարդկանցից ցուցմունքներ կորզելու, մարդկանց պատժելու, կամքը կոտրելու անընդունելի միջոց է։ Սա իրավական ամենաթողության վտանգավոր ճանապարհ է, որը ցանակացած պահի կարող է դառնալ անկառավարելի, սահուն ու անսպասելի կերպով ընդգրկել մարդկանց, ովքեր կարծում են, որ այս ամենն իրենց հետ որևէ առնչություն ունենալ չի կարող: Իսկ այդ պարագայում հույսեր կապել դատական համակարգի հետ անիմաստ է լինելու, քանի որ այն գնալով դառնում է ավելի ու ավելի կառավարելի։

Այդ դատական համակարգը, բացառությամբ առանձին դատավորների, արդեն մեկ ու կես տարի է ապացուցում է իր անկարողությունը։ Մարտի 1-ի գործը դրա վառ ապացույցն է, որտեղ տպավորություն է, որ դատավորը աշխատում է «չշտապել»՝ մինչև տեսնի, թե ինչ է լինում։ Դատարանը, ըստ ամենայնի չի կարողանում, կամ չի ուզում ապահովել դատավարության բնականոն ընթացքը, կարգը և հավասար մրցակցությունը ։ Պաշտպանների նկատմամբ հնչեցվում են սպառնալիքներ, իսկ դատավորը «տեղում չէ»։ Եթե դատը շարունակվի ընթանալ այս ընթացակարգով, ապա այն տևելու է առնվազն 4-5 տարի։ Կարծում եմ իմաստ չկա բացատրել, թե ինչ է նշանակում սա...

Քրեական գործերի այս մանիպուլյացիան, որ արվում է պոպուլիստական և հասարակության որոշ շերտերի հաճոյանալու նպատակով, իշխանությունների համար կարճատև էֆեկտ ունեցող քայլ է, որը սակայն երկարատև կտրվածքով շատ մեծ վտանգներ է պարունակում երկրի անվտանգության համար։ Չի կարելի այսպիսի էժան ճանապարհով ամբողջությամբ վարկաբեկել, հեղինակազրկել դատաիրավական համակարգը, այն շատ հեշտությամբ կարելի է քանդել, բայց կառուցելու համար մեծ ջանքեր են պահանջվելու։ Չի կարելի անվերջ կառավարել դատերը, մանավանդ, որ դրանց ելքը որևէ լավ բան չի խոստանում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:40
ՀՔԾ-ի անգործությունը կբողոքարկեմ. Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել  տեղեկացնելով, որ  պատրաստվում է բողոքարկել ՀՔԾ-ի...
Աղբյուր` Panorama.am
20:35
«Մեդիա պաշտպան»-ի կոչը. «Դադարեցնել նման արատավոր գերծելաոճը»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացել է, որ ՀՔԾ֊ն քրեական գործ է հարուցել Տարածքային կառավարման և ենթուկառուցվածքների նախարար...
Աղբյուր` Panorama.am
20:34
Իգոր Սարգսյանի հայցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ վարույթ է ընդունվել
Datalex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը...
Աղբյուր` Panorama.am
20:30
Լոնդոնում պատրաստ են ընդունել Օլիմպիադա-2020-ը
Ճապոնիան բացասաբար է արձագանքել բրիտանացու այդ հայտարարությանը։
Աղբյուր` Panorama.am
20:25
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում  փետրվարի  25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային...
Աղբյուր` Panorama.am
20:22
Մարտին Վիեննայում տեղի կունենա «ՕՊԵԿ+» ձևաչափով հանդիպում
«ՕՊԵԿ»-ը հրավեր է ուղարկել անդամ երկրներին և նրանց դաշակիցներին մարտին «ՕՊԵԿ+» ձևաչափով  հանդիպում անցկացնելու...
Աղբյուր` Panorama.am
20:16
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետը ներկայացրել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, պետի...
Աղբյուր` Panorama.am
20:13
2020 թվականի հունվարի 1-ից չաշխատող անձանց նպաստի իրավունքը կվերականգնվի՝ առանց նոր դիմում ներկայացնելու
2020 թ.-ի հունվարի 1-ից հետո մայրության նպաստ նշանակելու համար դիմումին կից ծննդօգնության պետական հավաստագիր չի պահանջվի: Միաժամանակ, մայրության...
Աղբյուր` Panorama.am
20:11
Ամբերդ և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 19:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
20:06
Ս. Վարդանանց տոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Փետրվարի 20-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց տոնը: Այս առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» հայտարարած մրցույթը մեծաքանակ հայտեր է ստացել
«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամն» ամփոփել է պատմագիտական հետազոտությունների իրականացման հայտերի ընդունման փուլը։ Ընդհանուր հաշվով...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի բնակիչը ինքնաթիռում կողքի նստածից գողացել է 40 հազար դոլար
Բռնվել է տարօրինակ քայվածքի պատճառով
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանում կնշվի Բեթհովենի 250-ամյա հոբելյանը
ՀԱՖՆ-ի փետրվարի 21-ին կայանալիք համերգը կղեկավարի «Գրեմմի»-ի մրցանակակիր, բեթհովենյան երաժշտության գիտակ Ջոն Նելսոնը։
Աղբյուր` Panorama.am
19:39
Հայաստանը 102-րդ է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՖԻՖԱ-ն հրապարակել է 2020-ի համաշխարհային առաջին դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքը և զբաղեցնում է 102-րդ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Այցեր ու մանրամասն աշխատանք զորամասերում. ՄԻՊ-ն Արցախ-ում է
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան ֆեյսբուքյան   էջի միջոցով  տեղեկացնում է, որ մեկնել է Արցախ: Նա մասնավորապես  նշել է....
Աղբյուր` Panorama.am
19:27
Հարի Փոթերի աստղի մոտ հայտնաբերվել է երկու ուռուցք
Բրիտանացի դերասանուհի և վիպասան Ջուլի Ուոլթերսի մոտ  հայտնաբերվել է  երրորդ փուլի քաղցկեղ: Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:16
Սամցխե-Ջավախքում կստեղծվի նոր ազգային պարկ` Էրուշեթի
Ջավախքի պաշտպանված տարածքների շարքում, Բորժոմի-Խարագաուլիի հետ միասին, այս տարի Սամցխե-Ջավախքում կհայտնվի նոր ազգային պարկ` ավելի քան 11 000 հա...
Աղբյուր` Panorama.am
18:57
Սկսվել է «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վերանորոգումը
 «Վեոլիա ջուր»  ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ  սկսվել է «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վերանորոգումը:...
Աղբյուր` Panorama.am
18:52
Ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 18:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
18:46
Իդլիբ. Ոչնչացվել է մեկ տանկ, վեց հետևակային մարտական մեքենա
Ռուսական օդուժի ՍՈՒ-24 ռմբակոծիչը   հարվածել է    Իդլիբում ահաբեկիչների ուղղությամբ, հայտնում է Սիրիայում պատերազմող...
Աղբյուր` Panorama.am
18:41
Վերաքննիչը մերժել է «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի բողոքը. ԱԻՊ գրասենյակ
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել քաղաքացի Վ.Ս.-ն՝ հայտնելով «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
18:32
Վրաստանը մեղադրում է ՌԴ-ին ՝ կառավարության կայքերի վրա կիբերհարձակումներ իրականացնելու մեջ
2019 թվականի հոկտեմբերի 28-ին լայնածավալ կիբերհարձակում է սկսվել Վրաստանի նախագահի աշխատակազմի, դատարանների, պետական մարմինների, մասնավոր...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցի «Ռոլան Գարոսին»
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը չի խաղալու թենիսի Մեծ սաղավարտի «Ռոլան Գարոս» մրցաշարին աջ ծունկի վիրահատության պատճառով։...
Աղբյուր` Panorama.am
18:13
Փաշինյան. Յուրի Դավթյանը առանձնացել է որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ։ Վարչապետի աշխատակազմի հրապարակած հեռագրում ասված է....
Աղբյուր` Panorama.am
18:09
«hraparak.am» և «lragir.am» կայքերում տեղ գտած նյութերի մասով հարուցվել է քրեական գործ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված...
Աղբյուր` Panorama.am
18:06
Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որպես ապացույց համարվել
դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է ընդունել
Աղբյուր` Panorama.am
18:02
Հանձնաժողով. «Ապարան Ջուր»-ի ջուրը բնական աղբյուրից չէր
Անբարեխիղճ մրցակցության գործողության` հասարակության մոլորեցման համար նախազգուշացում  է տրվել «Ապարան Ջուր» ՍՊԸ-ին:...
Աղբյուր` Panorama.am
17:56
Թուրքիան Իդլիբում հարձակողական գործողություն սկսեց
Թուրքական հրետանին նաև գնդակոծում է սիրիական բանակը՝ պատրաստվելով տանկային հարձակման։
Աղբյուր` Panorama.am
17:51
ՏՄՊՊՀ ստուգած թթվասերը թթվասեր չի եղել
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում իրականացվող ուսումնասիրության շրջանակում հնարավոր անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:45
Երևանի կենդանաբանական այգում տուբերկուլյոզ հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել
Փետրվարի 5-ին Երևանի կենդանաբանական այգին փակվել էր կարանտինային/կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Այգում անկել էր երկսապատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}