Դարի խոհարար Պոլ Բոկուզի ռեստորանը 55 տարի անց զրկվել է Միշլենի 3-րդ աստղից
Հայտնի ֆրանսիացի խոհարար Պոլ Բոկուզի ռեստորանը զրկվել է Միշլենի (Michelin) 3-րդ աստղից, որն այն ուներ 1965 թվականից ի վեր՝ դարի խոհարարի մահից 2 տարի անց։
Michelin-ի գիդը AFP-ին ասել է, որ Լիոնի մերձակայքում գտնվող L'Auberge du Pont de Collonges ռեստորանը շարունակում է «մնալ գերազանց, բայց այլևս ոչ 3 աստղերի մակարդակում»:
Ռեստորանը 2020թ․-ի Michelin-ի ուղեցույցում արդեն կունենա 2 աստղ։
Պոլ Բոկյուզը ծնվել է 1926 թվականի փետրվարի 11-ին Կոլոնժ-օ-Մոն-դ’Օր գյուղում, որը մոտ է Լիոնին՝ տոհմիկ խոհարարների ընտանիքում, որոնք գործել են 17-րդ դարից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ