ԱՄՆ հայտնել է Իրաքում տեղակայված հենակետերի վրա հարձակման վիրավորների թիվը
Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման արդյունքում 11 ամերիկյան զինվորականներ են վիրավորվել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով ամերիկյան ռազմական աղբյուրներին:
Նշվում է, որ վիրավորներից շատերի մոտ առկա է ուղեղի ցնցում։ Վիրավորներին տեղափոխել են Քուվեյթի և Գերմանիայի հիվանդանոցներ, որտեղ նրանք հետազոտվելու են և բուժվեն:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ի գիշերը, ի պատասխան Իրանի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության, Իրանը հրթիռակոծեց ամերիկյան ռազմաբազաները։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները