Թուրքիայի բանակը նոր կորուստներ ունի Սիրիայում
Թուրքիայի զինուժը Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի շրջանակում կենդանի ուժի նոր կորուստներ է կրել: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ռազմագործողությունների մասին պարբերաբար հաղորդագրություն տարածող Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնում է, որ հունվարի 16-ին զինված հարձակում է տեղի ունեցել պարեկապահակային ծառայություն իրականացնող թուրք զինվորների վրա: Պայթեցվել է ռումբերով բեռնված բեռնատար ավտոմեքենա, ինչի հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր:
Նշենք, որ թուրքական զինուժը ցանկանում է իր վերահսկողության տակ պահել M4 միջազգային ճանապարհը:
Սիրիայի քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր 2019թ. հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զորքի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան