Ուկրաինայի Ռադան մանդատից զրկեց մարմնավաճառի հետ նամակագրություն ունեցած պատգամավորին
Ուկրաինայի Գերագույն Ռադան մանդատից զրկել է Արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Բոգդան Յարեմենկոյին, որը մարմնավաճառուհու հետ նամակագրության պատճառով հայտնվել էր սեռական սկանդալի մեջ: Այդ մասին հայտնում է Gazeta-ն:
Յարեմենկոյի՝ մանդատից զրկելուն աջակցել են Ռադայի 317 պատգամավորներ:
Նշվում է, որ Յարեմենկոյին բռնացրել էին աղջկա հետ նամակագրության մեջ՝ խորհրդարանի նիստի ընթացքում: Լրագրողները լուսանկարել էին պատգամավորի սմարթֆոնի էկրանը, երբ նա նամակագրության մեջ էր կնոջ հետ՝ ինտիմ ծառայություններ մատուցելու պայմանների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան