Իսպանացի բանկիրը դատապարտվել է Պիկասոյի նկարը երկրից հանելու փորձի համար
Իսպանացի 83-ամյա բանկիր Խայմե Բոտինը 18 ամիս ազատազրկման է դատապարտվել և տուգանվել 52,4 միլիոն եվրո իրեն պատկանող հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Երիտասարդ կնոջ գլուխը» կտավը երկրից դուրս հանելու փորձի համար: kulturomania.ru-ի հաղորդմամբ, նկարը Բոտինի սեփականությունն է, բայց նաև ընդգրկված է Իսպանիայի ազգային պատմական ժառանգության ցանկում, գնահատվում է 26,2 միլիոն եվրո: Բանկիրը ցանկացել է վաճառել նկարը Christie's-ում, բայց այնտեղ խնդրել են տրամադրել Իսպանիայի մշակույթի նախարարության թույլտվությունը: Գերատեսչությունը հրաժարվել է տրամադրել թույլտվություն: Իսպանիայի իշխանությունները նաև արգելել են նկարը դուրս հանել երկրից:
Չնայած դրան, Բոտինն իր զբոսանավով նկարը տարել է ֆրանսիական Կորսիկա, որտեղ մաքսավորներն առգրավել են:
Դատարանի որոշմամբ նկարը ճանաչվել է պետական սեփականությունը և տրվել է Մադրիդում Սոֆիա թագուհու թանգարանի պահպանությանը:
Իսպանական օրենսդրությամբ, մինչև 2 տարի ազատազրկումների մեծ մասը պայմանական են: Բայց եթե բանկիրը չվճարի տուգանքը, նա ստիպված երկու ամիս բանտում է անցկացնելու:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ