Հասարակություն 16:34 17/01/2020 Հայաստան

Սարհատ Պետրոսյան. Եթե ուզում ենք մեր հանրությանը տալ որակյալ կենսամիջավայր, պետք է նախագծողն անհատական պատասխանավություն կրի

«Մեր ոլորտում վերջին երկու, երկուս ու կես տարվա միակ հիմնարար բարեփոխումը 2017-ին ընդունված «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքն է: Հեղափոխությունից հետո այս ոլորտում որևէ բարեփոխում չի եղել»,- ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդվարդ Անդրեասյանի կողմից խորհրդարանում  կազմակերպված քաղաքաշինության բնագավառում կատարվող բարեփոխումների և առկա խնդիրների վերաբերյալ լսումների ժամանակ ասաց ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը:

Նրա խոսքով, 2017 թվականին, երբ Ազգային ժողովն ընդունեց «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը, ճարտարապետական հանրույթը մոտ 9 տարվա իր աշխատանքի արդյունքում հասավ նրան, որ պետությունից ինչ-որ լիազորություններ տրվեցին ինքնակարգավովող մարմնին՝  Ճարտարապետների պալատին:

«Այսինքն, այս բարեփոխումն իրականացվել է դեռևս  «կոռումպացված» ենք ասում, ինչ ենք ասում, իշխանությունների ժամանակ, և հիմա  հստակ դիրքորոշում ունեն՝ պետական լիազոր մարմնի կողմից այդ գործառույթը չտալ ինքնակարգավորվող մարմնին։ Ընկերներ, գնացքը գնացել է, Հայաստանում եղել է հեղափոխություն, Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ այն բոլոր լիազորությունները, որոնք պետությունը կարող է տալ ինքնակարգավորման, տալու ենք ինքնակարգավորման։ Քաղաքաշինության կոմիտեի վերջին երկու ղեկավարների ժամանակ մտացված, հետևողական կերպով ամեն ինչ արվել է,  որպեսզի այս լիազորությունը չտրվի Ճարտարապետների պալատին: Ինչո՞ւ։ Որովհետև հենց որ այս գործառույթը մնում է Քաղաքաշինության կոմիտեն մոտ, ապա մենք բոլորս՝ ճարտարապետներս, կոնստրուկտորներս, վիզներս ծռած պետք է գնանք ինչ-որ մի չինովնիկի մոտ, որ ինքը լիցենզիա տա կամ չտա»,- ասաց Ս.Պետրոսյանը:

Նրա կարծիքով, մարդկանց 4 խումբ կա, որոնք չեն ուզում, որպեսզի արտոնագրումն անի Ճարտարապետների պալատը. «Այն շինարարական կազմակերպություններն են, որոնք ունենալով կամ չունենալով ճարտարապետներ, անում են նախագծման աշխատաքն: Երկրորդ, այն չինովնիկներն են, ովքեր ուզում են իրավաբանական կազմակերպության հետևը կանգնել և զբաղվել նխագծմամբ: Երրորդ՝ անորակ նախագծողներն են, ովքեր չեն ուզում ստանձնել  պատասխանատվություն: Չորրորդ խումբը մեր այն գործընկերներն են, որոնց դեռ չենք կարողացել համոզել, որ սա ճիշտ ճանապարհ է: Պետք է աշխատել այս չորրորդ խմբի հետ, մնացածը մեր թիրախում չեն: Եթե ուզում ենք մեր հանրությանը, երկրին տալ որակյալ կենսամիջավայր, իմանալ, որ շենքն ով է նախագծել, միանշանակ պետք է նախագծողը անհատական պատասխանավություն կրի»:

urbanlab.am-ից տեղեկանում ենք, որ գործող օրենքով Ճարտարապետների պալատն ունի այդ լիազորությունը, սակայն Քաղաքաշինության կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է մշակել, որոնցով առաջին, երկրորդ, երրորդ դասերի լիցենզավորում է վերապահվում Կոմիտեին։ Ավելին, առանց օրենսդրական փոփոխությունների էլ, Քաղաքաշինության կոմիտեն օրերս հայտարարությամբ հանդես եկավ, որով ծանուցում է, թե «ճարտարապետների պալատի կողմից տրվող արտոնագրի առկայությունը կամ բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ շինարարության թույլտվության տրման կամ մերժման համար»։

Ճարտարապետների պալատի նախագահ, ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը ԱԺ-ում հայտարարեց.  «Պահպանելով գործող օրենքի տառը՝ մենք անցել էինք աշխատանքի։ Արտոնագրեր են ստացել 255 ճարտարապետներ և 110 կոնստրուկտորներ, ևս 25 ճարտարապետների և 15 կոնստրուկտորների գործերը պատրաստ են քննարկման։ Մենք  գրել ենք քննությունների կարգերը, համաձայն օրենքի, սեպտեմբերի 25-ին ներկայացվել է Քաղաքաշինության կոմիտեի հաստատմանը:  Մինչև հիմա որևէ արձագանք չենք ստացել, մենք կարգի հաստատում չունենք, չենք կարողանում աշխատել: Եթե ունենք օրենք և դա չենք կատարում, դա արդեն մեծ բաց է: 2 տարի առաջ քայլ ենք արել, որպեսզի այս ամբողջ խնդիրները պարզեցվեն և բաց աշխատենք, մեր միակ և վերջնական ցանկությունը եղել է այն, որպեսզի կարողանանք բաց աշխատել»։

Ճարտարապետ Բորիս Քոչարյանն ասաց, որ ռիսկերի կառավարման համար լավագույն լուծումն անձնական պատասխանատվությունն է, ուրիշ ավելի լավ լուծում աշխարհում հորինված չէ:

«Այս ճանապարհը տանում է անձնական պատասախանատվության, ոչ թե իրավաբական անձի հետևը թաքնված, չգիտես… Շենքին նայում ես, դուրդ չի գալիս, անճոռնի է, երբեք չես կարող իմանալ, թե ով է նախագծել և անանուն  նախագծումից պետք է անցնել անվանական պատասխանատվության»,- ասաց ճարտարապետը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}