ՔԿ. Արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստան
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործություննրի քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքի առթիվ քննվող քրեական գործի նկատմամբ՝ հայտնում ենք, որ քրեական գործի քննության ընթացքում արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
«Ավելին՝ քրեական գործի շրջանակներում որդեգրված երեխաների կամ նրանց կենսաբանական ծնողների վերաբերյալ դեռևս չի նշանակվել որևէ գենետիկական (ԴՆԹ) փորձաքննություն»,-ընդգծում են կոմիտեից։
Ի պատասխան երեխաների որդեգրման գործընթացում մասնակցություն ունեցած միջազգային կազմակերպությունների կողմից հնչեցված մտահոգությունների՝ ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննական մարմնի կողմից երբևէ չի տարածվել տեղեկատվություն` այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների կողմից թույլ տրված ապօրինությունների, ինչպես նաև՝ օրգանների անօրինական վաճառք իրականացնելու նպատակով երեխաների որդեգրումներ կազմակերպելու վերաբերյալ:
Նախաքննական մարմնի կողմից մինչ այժմ հրապարակվել են միայն տեղեկություններ` որդեգրումների գործընթացում մասնակից տարբեր անձանց և կառույցների կողմից ՀՀ տարածքում կատարված առերևույթ ապօրինի գործընթացների վերաբերյալ` չխախտելով հրապարակման ենթակա տեղեկատվության թույլատրելի սահմանները:
«Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք սույն գործընթացների վերաբերյալ տեղեկություններ են տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին, այդ տվյալները կարող են հայտնել նաև նախաքննական մարմնին՝ քրեական գործի շրջանակում քննության առարկա դարձնելու համար:
Հայտնում ենք նաև, որ ինչպես դիմումատուների, այնպես էլ որդեգրված երեխաների և նրանց ծնողների տվյալները հրապարակման ենթակա չեն, և հանդիսանում են նախաքննական գաղտնիք»,-ասված է ՔԿ տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ռազմիկ Աբրահամյան. Ծնողները շատ բան են պատմում
- Դատախազության դիմաց կանայք պահանջում են կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին
- Դատախազությունը դիմել է դատարան Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու համար
- Ռազմիկ Աբրահամյանն ազատության մեջ է
- Ապօրինի որդեգրումների գործով ձերբակալվածներից մեկը գրավի դիմաց ազատ է արձակվել
- ՔԿ. Ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել
- Ապօրինի որդեգրումների գործով բացի Ռազմիկ Աբրահամյանից ևս երկու մարդ է ձերբակալվել
- Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել
- ՔԿ. Երեխաների ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրգործով ձերբակալված կա