Զելենսկի. Ստիպված ենք հրաժեշտ տալ այն նախարարներին, ովքեր համաձայն չեն աշխատավարձի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գործադիր մարմնին առաջարկել է կառավարության անդամների՝ նախարարների, փոխնախարարների ու այլոց աշխատավարձերի նոր հայեցակարգ մշակել ու ներկայացնել իրեն։
«Դա պետք է լինի նորմալ աշխատվարձ։ Մենք հասկանում ենք, որ նրանք լուրջ պրոֆեսիոնալներ են։ Բայց մենք բոլորս, այդ թվում նախարարները պետք է հասկանան, որ Ուկրաինայում աշխատավարձերն այդպիսին պետք է լինեն։ Մենք հաշվի ենք առնում այն իրավիճակը, որում գտնվում է երկրի տնտեսությունը։ Երբ դուք ու ձեր կառավարությունը կբարձրացնի տնտեսական իրավիճակը, այդ ժամանակ կարող եք բարձրացնել ձեր աշխատավարձերը»,-ասել է նա։
Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Զելենսկին ընդգծել է, այն նախարարներին, որոնք չեն համաձայնի աշխատել այդ աշխատավարձերով, ստիպված են հրաժշետ տալ։
«Մենք չենք կարող մեզ բարձր աշխատավարձեր թույլ տալ։ Բայց էլի եմ ասում, աշխատավարձերը պետք է լինեն նորմալ , որով կարելի է ապրել, ինչպես նաև նախարարների կարգավիճակին համապատասխան»,-ասել է նա։
Համեմատության համար նշենք, որ նախարարների աշխատավարձերի շուրջ սկանդալային բացահայտումներ ու հայտարարություններ վերջերս եղան Հայաստանում։ Ի տարբերություն Զելենսկու, Նիկոլ Փաշինյանը գաղտնի կերպով կրկնապատկել էր նախարարների աշխատավարձը՝ բոլորի համար սահմանելով 1.5 մլն դրամ։
Հիմնավորումը ոչ թե տնտեսական աճ ապահովելն էր, այլ նախարարներին պարգևավճարներ չտալը։ Չնայած աշխատավարձի բարձրացմանը, նախարարներ եղան, որ իրենց լիուլի պարգևատրեցին։
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ-ում այս տարի պարգևավճարները կազմել են 5.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 5 մլրդի փոխարեն
- AntiFake. Արսեն Թորոսյանը պարգևատրվել է 10 անգամ՝ 15 մլն դրամի չափով
- «Փաստինֆո». Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներն ամեն ամիս պարգևատրվել են ու դեռ կպարգևատրվեն
- Լիճքի դպրոցի վերանորոգմանը ԱԺ-ն գումար չի տվել, բայց մարզպետարանում ստացել են 113 մլն դրամի պարգևատրում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ