Լուվրը վերականգնել է բնականոն աշխատանքը
Փարիզում Լուվրը վերականգնել է իր բնականոն աշխատանքն այն բանից հետո, երբ նախօրեին կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն արգելափակել էին թանգարանի մուտքը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է թանգարանի տնօրինությունը: Արդեն այսօր առավոտյան այցելուների համար բացվել են ինչպես մշտական ցուցադրությունները, այնպես էլ հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լուվրի այցելուները կարող են դժվարություններ ունենալ թանգարան մուտք գործելու ժամանակ կապված գործադուլի հետ:
Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի սկզբից։ Ցուցարարները բողոքում են կենսաթոշակային տարիքը 62-ից 64 տարեկան բարձրացնելու դեմ: