Ստեփան Դանիելյան. Ատելության մթնոլորտի հեղինակներն այս և մյուս մահերի համար կրում են պատասխանատվություն
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Առանց ուժային կառույցների գոյության չի կարող լինել պետություն։ Մեկ բան է հիմնավորված քննադատությունը, մեկ այլ բան դրանք ցրելու, ոչնչացնելու ծրագրավորված ու հետևողական կոչերը։ Դա հակապետական գործունեություն է, պարզ չէ որտեղից ուղղորդվող և ինչ նպատակով։
Անկախ նրանից, թե ինչպես է մահացել ԱԱԾ-ի նախկին տնօրենը, դա կատարվել է պետական կառույցների դեմ ատելության մթնոլորտի ֆոնի վրա։ Դրա հեղինակները, ուղղակի, կամ անուղղակի կերպով , այս և մյուս մահերի համար կրում են պատասխանատվություն»։
Հարակից հրապարակումներ`
- Պատերին կան վնասվածքներ, հրազենային վնասվածքն էլ եղել է քունքի շրջանում. Նոր մանրամասներ Կուտոյանի սպանությունից
- Արթուր Մելիքյան. Երբ մենք հասանք, դեպքի վայրում էին Կուտոյանի կինն ու հայրը
- ՔԿ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով