Արցախի ՄԻՊ. Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի
«Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի քիչ է պատրաստվում խաղաղության, հակառակը՝ և սպառազինության առումով, և հայատյացության քաղաքականության ամրապնդման առումով»,- ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի:
«Իհարկե, դա չի նշանակում, որ պատերազմ միանշանակ լինելու է, դա կախված է մեր հզորությունից, Հայաստանի, հայության և տնտեսական, և անվտանգային հզորությունից: Որքանով հզոր լինենք, այնքանով պատերազմը կանխված կլինի»,- ասաց Արտակ Բեգլարյանը:
Բեգլարյանն ընդգծեց, որ Ադրբեջանն ակնհայտորեն չի ցանկանում խաղաղության գնալ, ինչը նշանակում է, որ հակամարտությունը երկար է տևելու:
«Առնվազն այս ստատուս քվոն կամ սառը պատերազմը երկար է տևելու և մի օր, հուսամ, Ադրբեջանի հասարակությունը հասկանալու է, որ իրենց և բոլորի շահերից է բխում հարևանություն անել, երկխոսություն ունենալ, պատմության աչքերին ուղիղ նայել և ընդունել սեփական սխալները: Այդ դեպքում մենք համատեղ կարող ենք ապրել այս տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության պայմաններում»,- ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Հարակից հրապարակումներ`
- 2019-ին էական փոփոխություններ չեն նկատվել ղարաբաղյան կարգավորման հարցում. ՌԴ ԱԳՆ
- Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական «երևակայական համայնքը»
- Մամեդյարովը վերջին բանակցայինի մասին. «Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են, և նրանց անվտանգությունն ամբողջությամբ կապահովվի»
- Չավուշօղլուն՝ ԵԱՀԿ-ում. «Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա.Մ.Լայչակ
- Լավրով. Ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի մարդկանց համար Ադրբեջանում, Հայաստանում ու Ղարաբաղում
- Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման բանաձևը
- ՄԱԿ-ի ամբիոնից Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բանաձևն իրականության հետ չհամապատասխանող, չաշխատող է. ԼՂՀ ԱԺ փոխնախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան