Բեռլինում տրակտորների մասնակցությամբ բողոքի ակցիա է անցկացվել
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 15 հազար մարդ փողոց է դուրս եկել՝ բողոքելով գյուղատնտեսության ոլորտում պետության իրականացրած քաղաքականությունից։
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, նրանք կանաչ դրոշներով ու ցուցապաստառներով անցել են քաղաքի կենտրոնով։ Ակցիային ներգրավված է եղել 150 տրակտոր։
Նրանք կառավարությունից պահանջում են արդյունավետ քայլեր ձեռնարկել էկոլոգիայի պաշտպանության ու գյուղատնտեսներին աջակցելու ուղղությամբ։
Այս օրերին Բեռլինում անցկացվում է «Կանաչ շաբաթ» խորագրով գյուղատնտեսական ցուցահանդեսը, որին մասնակցում է 1 800 ընկերություն 70 երկրից։
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց