Դիզայներ Ժան Պոլ Գոտյեն հանդես կգա վերջին ցուցադրությամբ
Ֆրանսիացի հագուստի մոդելավորող, դիզայներ Ժան Պոլ Գոտյեն հայտարարել է, որ հունվարի 22-ին Փարիզի Շատլե թատրոնում կայանալու է շոու, որը նվիված է նորաձևության ոլորտում իր կարիերայի 50-ամյակին։ Նա նշել է, որ այդ շոուն լինելու է իր վերջին ցուցադրությունը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին նա գրել է իր Թվիթերի էջում։
Ժան Պոլ Գոտյեն սկսել է իր կարիերան Պիեռ Կարդենի նորաձևության տանը։ Իր առաջին սեփական հավաքածուն ստեղծել է 1976 թվականին։ 1981 թվականին մշակել է իր ապրանքանշային սադրիչ ոճը, որը նրան ճանաչում է բերել։ Դիզայները մեծ դեր է ունեցել 1980-1990-ական թվականների բարձր նորաձևության զարգացման գործում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան