Փորձել են հրկիզել փարիզյան «Ռոտոնդան»
Այս առավոտ Փարիզում հանրահայտ «Ռոտոնդա» սրճարան-ռեստորանը մի կերպ է խուսանավել այրվելուց: Հաստատությունը բացվել է 1903 թվականին, այն փառաբանել են նկարիչներ, պոետներ ու գրողներ՝ Հեմինգուեյից մինչև Դալի ու Պիկասո: 1920-30-ականներին սրճարանը դարձել էր Ռուսաստանից արտագաղթածների հավաքատեղի, այդտեղ եղել են Շագալը, Տրոցկին, Ախմատովան, Մայիկովսկին: Գործող նախագահ Էմանուել Մակրոնը «Ռոտոնդայում» է տոնել նախագահական ընտրություններում իր հաղթանակը, ինչի համար հաստատությանը սկսել են քննադատել լոբբինգի համար:
Վեստի.ռու-ն գրում է, որ լուսադեմին սրճարանում հրդեհ է բռնկվել: Արդյունքում զգալի կորուստ է կրել հաստատության յուրահատուկ ձևավորումը: Որպես հիմնական վարկած՝ ոստիկանությունը դիտարկում է դիտավորյալ հրկիզումը: Հանցագործները մտել են ներս և մի քանի վառվող առարկաներ նետել:
Որոշ տվյալներով, սրճարանից ոչ հեռու հայտնաբերվել է դեղին բաճկոն: Ոստիկանությունն այդ տեղեկությունը դեռ չի հաստատում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ