ԱՅԼՄԱՄՈՒԼ 11:59 18/01/2020 Հայաստան

Օձունցի Եզեկի` Վրաստանից գնած սեղանը Բագրատաշենում մաքսազերծելուց հետո գրեթե կրկնակի արժեցավ

«Հետք»-ը գրում է.

«Օձուն գյուղի բնակիչ Եզեկ  Աղվանյանը դեկտեմբերի 28-ին Բագրատաշենի անցակետում 5 ժամ՝ 14:00-ից  մինչև 19:00-ի սահմանները,  մաքսային տեսուչների կողմից «պատանդ է պահվել»՝ Վրաստանի  Մառնեուլ վարչական կենտրոնի կահույքի մի  խանութից  իր ընտանիքի օգտագործման համար գնած նիկելապատ, երեսամասը ապակյա սեղանի  մաքսատուրքի և հարկերի վճարների պատճառով:

Եզեկը  իր ընտանիքի համար էժան սեղան գնելու համար է գնացել Վրաստան: Նա  սեղանը ներմուծելու ԵՏՀ-ի N107 որոշումով թույլատրված  500 եվրոյին համարժեք  գումարը չի գերազանցել, սակայն  թույլատրելի 25 կգ քաշը գերազանցել է 14 կգ-ով:

Անցակետում  սեղանի  նկատմամբ  մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ է կիրառվել  ոչ թե սեղանի կշիռը գերազանցող  14 կգ-ի նկատմամբ, այլ սեղանի ամբողջ՝ 39 կգ քաշի նկատմամբ: (Անցակետում մեզ բացատրեցին, թե սեղանը անբաժանելի է, այդ պատճառով իրավունք չունեն քաշը մասնատել)։ Այդ դեպքում Եզեկը զրկվել է անցակետով մինչև  25 կգ ապրանք ներմուծելու իրավունքից:

Սեղանի 39 կգ մաքուր  քաշի նկատմամբ կիրառված  61 750 դրամ միասնական դրույքաչափից  անցակետում գանձել են 8 տոկոս՝ 4940 դրամ մաքսատուրք,  0,05  տոկոս բնապահպանական հարկ՝ 1041 դրամ,  իսկ հարկման հիմք հանդիսացող մեկ այլ՝  67 731 դրամից  սահմանվել է 20 տոկոս՝ 13 հազար 546 դրամ ավելացված արժեքի հարկ: Մաքսազերծման հետ կապված բոլոր վճարումները միասին կազմել է 31 հազար դրամ։ 2000 դրամ էլ ճանապարհածախսն է եղել։ Այդպիսով, սեղանը Եզեկի վրա արժեցել է 90 հազար դրամի չափ։

Մառնեուլի խանութում սեղանի արժեքը 57 հազար դրամին համարժեք լարի է եղել, սակայն վրացի  վաճառողը  նախատոնական զեղչ է արել, և սեղանը հայ գնորդին վաճառել է 52 հազար դրամին համարժեք  311,64  լարիով:

Ե.Աղվանյանը խանութից  վերցրել է սեղանի  արժեքի  կտրոնը, 15 հազար դրամ էլ գրպանում պահել է անցակետում մաքսատուրք և հարկ վճարելու համար: Մաքսային տեսուչն  անցակետում  նրան բացատրել է, որ ներմուծվող  իր սեղանը Հայաստանում թանկ արժե,  այդ  պատճառով  մաքսատուրք  և հարկ է վճարելու Հայաստանում վաճառվող սեղանի 100 հազար դրամին համապատասխան:

Մաքսային տեսուչը կշռել է սեղանը, կազմել է արձանագրություն և հայտարարագիր կազմելու համար Ե. Աղվանյանին ուղարկել է մաքսատան տարածքից դուրս գտնվող «Ալյանս կոնսալտինգ» ՍՊԸ: Վերջինիս բրոքերը հայտարարագրի վրա մի քանի թվային փաստեր գրանցելու համար Աղվանյանից  գանձել է 5 հազար դրամ  միջնորդավճար:

«Մենք  Եզեկ Աղվանյանի հայտարարագիրը կազմել ենք մաքսային տեսուչի կազմած արձանագրության հիման վրա և պատասխանատվություն չենք կրում սահմանված  մաքսատուրքերի և հարկերի  կիրառած դրույքաչափերի համար»,- բացատրեց ընկերության տնօրեն Արամ Գիգոյանը:

Անցակետում մաքսավորները  Ե. Աղվանյանից պահանջել են վճարել 25 հազար դրամ մաքսատուրք և հարկերը: Եզեկը բացատրել է, որ ձեռքին այդքան գումար չունի, նա  հայտարարագիրը գրելուց առաջ մաքսավորներին խնդրել է  թույլ տալ սեղանը  հետ վերադարձնել Մառնեուլի կահույքի խանութ: Անցակետում թույլ չեն տվել.  «Ինձ գերի  վերցրին: Այնպիսի տպավորություն ստացա, որ մաքսատանը հենց ինձ նման մարդու էին սպասում: Չտվեցին փաստաթղթերս, ասացին՝ոչ պետք է ապրանքը հետ վերադարձնես, ոչ էլ առանց մաքսատուրք և հարկ  վճարելու անցնես սահմանը: Ես 5 ժամ մնացել եմ Բագրատաշենի անցակետում»,-պատմեց զրուցակիցս:

Երջանիկ պատահականությամբ նա անցակետում Վրաստանից  եկող համագյուղացու է տեսել, ում աջակցությամբ կարողացել վճարել սեղանի մաքսային տուրքն ու հարկերը և հեռացել անցակետից։

«Ես չէի հասկանում՝ իրականությունն ուրի՞շ է, թե՞ մաքսավորներն են չարաշահումներ անում: Բայց, եթե անգամ 52 հազար դրամով գնած սեղանի համար ես պարտավոր էի վճարել 30 հազար դրամ մաքսատուրք, հարկ և վճար, այնուամենայնիվ ես չեմ հասկանում, թե  իմ երկրի մաքսավորներն ինչու ինձ արգելեցին սեղանը հետ վերադարձնել Մառնեուլի կահույքի խանութ և 5 ժամ պահեցին մաքսատանը»,-ասում է  Ե. Աղվանյանը»

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:08
Լավրովը հանդիպել է Հայաստանի արտգործնախարարի հետ
Ռուսաստանի արտքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի Ժնևում հանդիպել է իր հայ գործընկերոջ՝  Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:04
Դատարանում Սերգո Կարապետյանին դիմավորեցին «ամոթ» վանկարկելով
Դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին նիստը։...
Աղբյուր` Panorama.am
15:58
Հայկ Ալումյան. Խնդրում ենք, Փաշինյանի օրոք օրենքը կիրառել այնպես, ինչպես նրա նկատմամբ կիրառվել է Սերժ Սարգսյանի օրոք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ Գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
15:46
Բաբլոյան. Նման բան մեր գործում գոյություն չունի
«ՀՔԾ-ն ասում է Բաբոլյանը  հանցագործություն է թույլ տվել Հրայր Թովմասյանի ընտրության հարցում, որը բացառապես որևէ հիմք չունի»,-...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փաշինյան. Կարդացեք այս նամակը՝ հասկանալու, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայրենադարձված քաղաքացու նամակն ու դրանում բարձրացված հարցերի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին
Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում
Աղբյուր` Panorama.am
15:14
Ռոբերտ Քոչարյան. Ուղղակի ծանոթացեք այդ Սահմանադրությանը
«Ես ցանկանում եմ հիշեցնել, որ հրամանագիրն ու սահմանափակումները տարածվում էին միայն Երևան քաղաքի վրա։ Սա է հրամանագրի...
Աղբյուր` Panorama.am
15:02
Այլանդակ հակաքարոզչություն է ընթանում. Մարուքյան
«Սուտ է»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:58
Էրդողան. «Թուրքիան Լիբիայում 2 զոհ ունի»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան կատարելիք այցից առաջ Անկարայի Էսենբողա օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին:...
Աղբյուր` Panorama.am
14:52
Սևան-Գավառ ավտոճանապարհին բուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 14:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և  դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
14:50
Արա Բաբլոյան. Շատ լավ եմ ճանաչում Սերժ Սարգսյանին, նա չէր կարող միջամտել
«Չեմ կարող ասել գործի որ մասն է շինծու, որ մասը ոչ, բայց  այն մասով,  որ Սերժ Սարգսյանը ներգրավել են այս գործի մեջ, գտնում եմ,...
Աղբյուր` Panorama.am
14:47
Արդարադատության նախարար. «Կարող եք տեքստերում անուն, ազգանունները փոխել, մնացած բառերը նույնն են»
«Ցանկացած նախկին պաշտոնատար անձի հետ կապված կոռուպցիոն քրեական գործ, որ հարուցվում, քննվում է, բոլոր փաստարկները միշտ նույնական...
Աղբյուր` Panorama.am
14:37
ԱՆ. Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության...
Աղբյուր` Panorama.am
14:30
Վիվա-ՄՏՍ. Երկաթյա կացարանը դարձել է այգեգործի պահեստ
Գյումրիում վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք: Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են նպաստել այդ գործին: 35 տարվա...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ռուստամ Բադասյանն ավելի քիչ աշխատավարձ է ստանում, քան մյուս նախարարները
Խորհրդարանական լսումների ընդմիջմանն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով լրագորղների հարցրեին, թե ի՞նչ փուլում է դատավորների...
Աղբյուր` Panorama.am
14:13
Ուրարտուն և Ալաշկերտը ստուգողական խաղ կանցկացնեն
Փետրվարի 26-ին «Ուրարտուն» կանցկացնի նախապատրաստական շրջանի վերջին ստուգողական հանդիպումը: Այս մասին հայտնում է երևանյան թիմի...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ամերիկահայ աթլետը ՀՀ քաղաքացիություն է ստացել ու կարող է մասնակցել Տոկիո-2020-ին
«Ես պաշտոնապես Հայաստանի քաղաքացի եմ: Սա իմ հպարտանալիք նվաճումներից, հաղթանակներից մեկն է»,- Ինստագրամի իր էջում գրել է ԱՄՆ-ն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Արմեն Գևորգյանի փաստաբան. Եթե այդպես է, հարգելի դատարան, ապա ասելիք ուղղակի չկա
Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը ժամը 14-ին կհեռանա խորհրդակցական սենյակ
Աղբյուր` Panorama.am
13:44
Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշումն ուժի մեջ է մտել
Այսօրվանից ուժի մեջ է մտել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
13:39
Ծաղկահովտում 2020-2023 թթ. ընթացքում կառուցվելու է նոր առողջության կենտրոն. մարզպետ
«2019 թվականը Արագածոտնի մարզի համար շատ լավն էր, մենք բազմաթիվ ոլորտներում ունեցել ենք զգալի, հեղափոխական հաջողություններ»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:34
Երևանի փոխքաղաքապետը՝ թիվ 52 դպրոցում գրանցված միջադեպի մասին
«Երեխայի նկատմամբ բռնության ահազանգով համապատասխան մարմիններն ու մասնագետները ևս հետաքննություն են արել և բռնության փաստը չի հաստատվել»,- գրել է նա:
Աղբյուր` Panorama.am
13:29
Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիան) Հայաստանի խոշորագույն բանկ Ամերիաբանկին շնորհել է երկու մրցանակ`...
Աղբյուր` Panorama.am
13:22
Տնօրեն. «Թռչունյան տուն» գիշերօթիկը փակվեց, 49 աշխատակից գործազուրկ է, 31 երեխա՝ անտուն
Գյումրու «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն-կրթարանը հունվարի 11-ից լուծարվել է: Երեխաների ճակատագրի և առկա...
Աղբյուր` Panorama.am
13:15
Արդարադատության նախարարը խնդիր է տեսնում սահմանադրական հանրաքվեի արդյունքների քննման գործընթացում
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ լսումների ժամանակ Արդարադատության նախարարին փոխանցեց հանրային...
Աղբյուր` Panorama.am
13:13
Շիրակի առաջատարը հրավիրվել է Հայաստանի կանանց հավաքական
«Շիրակի» ֆուտբոլիստուհի Անյուտա Գալստյանը հրավիրվել է Հայաստանի կանանց ազգային հավաքական:Այս մասին հայտնում է Գյումրիի թիմի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
13:10
Դատավորների աշխատավարձերը բարձրացնել մինչև եթե ոչ 5 մլն, ապա գոնե 1.5 մլն դրամ. նախարարի առաջարկը
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու թեմայով...
Աղբյուր` Panorama.am
13:03
Ուկրաինայում կոչ են արել ոչնչացնել սովետական գրքերը
Ուկրաինական գրադարաններից անհրաժեշտ է հանել ԽՍՀՄ-ում հրատարաված գրքերը:  360tv.ru-ի հաղորդմամբ, «Ուկրաինական գրքի ինստիտուտ»...
Աղբյուր` Panorama.am
12:53
Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ Վրաստանում վարչական շենքերից իջեցվել են պետական դրոշները
Խորհրդային օկուպացիայի 99-ամյակի կապակցությամբ Վրաստանում վարչական շենքերից և Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում իջեցվել են...
Աղբյուր` Panorama.am
12:43
Հելսինկյան կոմիտեի զեկույցը՝ «Մարդու իրավունքները Հայաստանում 2019 թվականին»
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Մարդու իրավունքները Հայաստանում 2019 թվականին» տարեկան զեկույցը: Զեկույցի նախաբանում...
Աղբյուր` Panorama.am
12:36
ԱՀԿ․ Աշխարհը պետք է պատրաստվի կորոնավիրուսի համաճարակին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է, որ աշխարհը պետք է ավելին անի, որպեսզի պատրաստվի կորոնավիրուսի հնարավոր համաճարակին: Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}