Շիրակի մարզպետ. Մոտ 20 ցնցում է գրանցվել
«Աշոցքի երկրաշարժային օջախում Էներգիայի բնականոն պարպում է գնում, առաջին ցնցումից մինչ այժմ շատ թույլ (մինչև 1բալ) մոտ 20 ցնցում է գրանցվել և հենց նոր մի փոքր ավելի ուժգին մինչև 3 բալանոց ցնցում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Նա նաև հայտնել է, որ այս պահին որևէ ահազանգ չի ստացվել։
Հիշեցնենք, որ այսօր տեղական ժամանակով ժամը 05:28-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Այնուհետև ժամը 08:20-ին Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Հարակից հրապարակումներ`
- Երկու երկրաշարժ՝ Շիրակում
- Հայաստանում երկրաշարժ չի սպասվում.ԱԻՆ-ը հերքում է տարածել
- Խորհուրդներ մասնագետից՝ երկրաշարժի դեպքում
- Շիրակում գրանցվել է երկրաշարժ