«Новое Время»-ն երկու շաբաթով դադարեցնում է աշխատանքը
Մամուլի շենքում հունվարի 18-ին բռնկված հրդեհի հետևանքով «Новое Время» թերթի խմբագրությունը նյութական լուրջ վնաս է կրել։ Հրդեհի հետևանքով շարքից դուրս է եկել գրասենյակի տարաքն ու տեխնիկայի մեծ մասը։
Թերթն իր ընթերցողներին տեղեկացնում է, որ այդ պատճառով այն մոտ երկու շաբաթով դադարեցնում է իր աշխատանքը։
Թերթի լույս ընծայման վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն կհրապարակվի «Новое Время»-ի կայքում։
Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով փրկարարները տարհանել էին 50 քաղաքացու:
Ըստ ԱԻՆ-ի, օդատար հորանում (1-8-րդ հարկ ընկած հատվածում) այրվել են էլեկտրական մալուխների փաթույթը, առաջին հարկի սենյակներից մեկում (15 քմ տարածքում)՝ էլեկտրական հաշվիչներ (90 հատ) և կենցաղային իրեր, երրորդ հարկում ջերմահարվել է սենյակներից մեկի դուռը և առաստաղը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում