Արտաշատի պոլիկլինիկան առաջիկայում կվերանորոգվի
Արտաշատի պոլիկլինիկան առաջիկայում կվերանորոգվի.շենքը կբարեկարգվի բացառապես Արտաշատի ԲԿ-ի միջոցներով:Այս մասին տեղեկացնում է Արարտի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Առաջիկայում կկազմվի նախագծանախահաշվարկ, որից հետո մրցույթ կանցկացվի և կսկսվեն շենքի վերանորոգման աշխատանքները՝ փուլային եղանակով:
Մարզի մյուս պոլիկլինիկաների շենքերի բարեկարգում նույնպես դիտարկվում է:
Համապատասխան ուսումնասիրություններ են արվում, որից հետո միայն պարզ կլինի այդ պոլիկլինիկաներում նույնպես վերանորոգում սկսելու ժամկետները:
Նշենք, որ Արտաշատի ԲԿ-ում 2018 թվականին եղել է 216 միլիոն կրեդիտորական պարտք, որը զրոյացված է: 2019 թվականին այս ԲԿ-ում վճարովի և համավճարով ծառայությունների մուտքերը կազմել են 422 միլիոն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ