Չեմ հիշում, որ ընդդիմությունը լիներ այնքան ուժեղ, որքան այսօր է. Մակունց
«Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցությունը, բնականաբար, ներկայացված կլինի»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Մակունցի խոսքով, դեռևս որոշված չէ՝ ով է ներկայացնելու խմբակցությունը հանձնաժողովում։ Պատգամավորը կարծում է, որ այնուամենայնիվ, իրենց կողմից կառաջարկվի Պետաիրավական մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներից մեկի մասնակցությունը։
Մակունցը նշեց, որ խորհրդարանական համակարգից կիսանախագահականի անցման անհրաժեշտություն չի տեսնում. «Բայց աշխատանքային խումբը կքննարկի և կներկայացնի փաստարկներ և հակափաստարկներ։ Միայն դրա արդյունքում կհասկացվի՝ որ կողմն է ավելի ծանրակշիռ հիմքեր ներկայացնում»։
Մակունցը շեշտեց, որ իրենց ուշադրության կենտրոնում լինելու է դատաիրավական համակարգը։
Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի խոսքով «սուպերվարչապետական» համակարգին անցում կլինի, Մակունցը նշեց, որ Փաշինյանը նկատի ուներ կեղծված ընտրությունները, և արդյոնքում պարտադիր կերպով ձևավորվող ՏԻՄ իշխանությունները։
«Մենք այսօր նման բան չունենք։ Մենք ունեինք սուպերվարչապետական ընդդիմություն, որը իր լիազորություններով բավականաչափ սահմանափակ էր։ Ես չեմ հիշում, որ ընդդիմությունը լիներ այնքան ուժեղ, որքան այսօր է։ Մենք ամենօրյա ռեժիմով փորձում ենք բալանսավորել իշխանությունը, և տալ բավականաչափ լիազորություններ ընդդիմությանը, ինչը և արվել է նախորդ տարվա ընթացքում»,- նշեց Մակունցը։
Մակունցը շեշտեց, որ իրենց ուշադրության կենտրոնում լինելու է դատաիրավական համակարգը։
Մակունցը, որպես ընդդիմության ազատ և ուժեղ լինելու օրինակ ներկայացրեց, որ Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ ընտրվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածուն։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները