Պատգամավորն առաջարկում է մեքենայի պետհամարանիշերից մեկի բացակայության դեպքում կիրառել 20 հազար դրամ տուգանք և 2 բալ
Ազգային ժողովն այսօր քննարկման դրեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է մեղմացնել պետհամարանիշերից մեկի բացակայության դեպքում նախատեսվող պատժամիջոցը:
Նախագծի հեղինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ գործող օրենսդրական կարգավորմամբ, երբ մեքենայի պետհամարանիշներից մեկը կամ երկուսը բացակայում են, ապա տվյալ մեքենայի վարորդը մեկ տարով զրկվում է այդ մեքենան վարելու իրավունքից:
Պատգամավորն առաջարկում է ավելի մեղմ տարբերակ: «Իմ առաջարկած նախագծով, եթե մեքենայի վրա պետհամարանիշներից միայն մեկն է բացակայում, առաջարկում եմ կիրառել շատ ավելի մեղմ վարչական պատժամիջոց՝ 20 հազար դրամ տուգանք և երկու բալ»,- նշեց Գևորգ Պապոյանը։ ասաց նա:
Նրա խոսքով՝ ինքը համաձայն է, որ երկու պետհամարանիշի բացակայության դեպքում լինի շատ խիստ մոտեցում, քանի որ այդ դեպքում կա վտանգ, որ այդ մեքենան և և դրա մեջ գտնվող անձինք կարող են ծանր հանցագործությունների մասնակցել։ Մինչդեռ, ըստ նրա, մեկ պետհամարանիշի բացակայությունը շատ հաճախ լինում է վարորդ անփութության պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը