Տնտեսություն 13:10 20/01/2020 Հայաստան

Եթե անձը 3 տարի անընդմեջ չի բնակվել ՀՀ-ում, կհամարվի հաշվառումից դուրս եկած

««Մաքսային կարգավորման մասին» գործող օրենքը հանգեցնում է որոշակի խնդիրների»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով Հայաստան վերադարձող քաղաքացիների իրերը մաքսատուրքից և հարկերից ազատելու մասին նախագծին։

Գաբրիելյանի խոսքով, գործող օրենքը սահմանում է որոշակի արտոնություններ ՀՀ մշտական բնակության վերադարձողների համար։ Սակայն դեռևս կան որոշակի խնդիրներ, ուստի առաջարկվում են նոր կարգավորումներ։

«Այս պահին գործող կարգավորման համաձայն՝ եթե մարդը 5 տարի բացակայել է ՀՀ-ից, նա ստանում է որոշակի արտոնություններ Հայաստան մշտական բնակության գալու ցանկության դեպքում։ Բայց էստեղ կա մի շատ կարևոր նրբություն՝ գործող կարգավորման համաձայն անձը փաստացի պետք  է նախ հաշվառված չլինի էստեղ և ԵԱՏՄ օրենսդրության համաձայն՝ էդ դեպքում միայն կհամարվեր, որ անձը մշտապես այստեղ չի բնակվում։ Եվ միայն այդ դեպքում նա կկարողանար վերադառնալ Հայաստան՝ մշտական բնակության»,- նշեց Գաբրիելյանը։

Պատգամավորը հստակեցրեց. այժմ առաջարկվում է  5 տարվա սահմանաչափը նվազեցնել՝ դարձնելով 3 տարի. «Բացի այդ, մեր շատ հայրենակիցներ, ովքեր տարիներ առաջ արտագաղթել են, շարունակում են մնալ ՀՀ քաղաքացիներ, ունեն իրենց սեփականությունը և գույքը։ Գործող իրավակարգավորումների համաձայն՝ այդ մարդիկ համարվում են ՀՀ-ում ապրող։ Հիմա մենք նշում ենք, որ, ըստ էության, եթե անձը 3 տարի անընդմեջ (յուրաքանչյուր տարվա ընթացքում 184 օր և ավելի)  չի բնակվել ՀՀ-ում, կհամարվի հաշվառումից դուրս եկած, և կօգտվի նշված արտոնություններից։ Խոսքը մարդու անձնական գույքի, ինչպես նաև իր անունով մեկ մեքենայի՝ առանց հարկի և մաքսատուրքի Հայաստան բերելու մասին է»։

Կարևոր է իմանալ, որ Հայաստան ներկրվող մեքենան պետք է երկրի մշտական բնակության վերադարձողի անունով գրանցված լինի՝ վերադառնալուց առնվազն 6 ամիս առաջ։ Այս պահանջը մտնում է ԵԱՏՄ օրենսդրության պահանջների մեջ։

Գաբրիելյանը նշեց՝ կա նաև մեկ այլ փոփոխություն, որը սահմանվում է նաև հաշվառում ունեցող քաղաքացիների համար. եթե քաղաքացիները 1 տարի բացակայել են երկրից և ցանկություն ունեն վերադառնալու, իրենց համար մինչև 5000 եվրո արտոնյալ սահմանաչափ կգործի, սակայն տրանսպորտային միջոցը առանց մաքսատուրքի ՀՀ  բերելու հնարավորություն չի լինի։

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը նշեց, որ արտոնությունից յուրաքանչյուր քաղաքացի կարող է օգտվել ընդամենը 1 անգամ.

«Այն, որ քաղաքացին ամբողջությամբ մաքսատուրքից ազատվում է, և մեկ տրանսպորտային միջոց կարող է իր հետ բերել Հայաստան, գործելու է մեկ անգամ։ Իսկ 5000 եվրոյի արտոնությունը գործելու է անկախ նրանից՝ եկողը ՀՀ քաղաքացի է, թե ոչ։ Եթե 1 տարի երկրից բացակայել ես, ապա վերադառնում ես Հայաստան, մինչև 5000 եվրո արժողությամբ ապրանք կարող է ներմուծել ՀՀ՝ առանց մաքսատուրքի։ Այս արտոնությունից քաղաքացիները 3 տարին մեկ կարող են օգտվել»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:34
Իրանի առողջապահության փոխնախարարը ևս վարակվել է կորոնավիրուսով․ գրանցվել է արդեն 16 մահ
Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Իրաջա Հարիրչիի մոտ հայտնաբերել է կորոնավիրուս, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ILNA լրատվական...
Աղբյուր` Panorama.am
16:29
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 46 կգ դեղամիջոց
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի անցակետում  կանխել են  ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
16:18
Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը
Կահիրեում 91 տարեկան հասակում մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում անելով «Al Youm as...
Աղբյուր` Panorama.am
16:11
Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին...
Աղբյուր` Panorama.am
16:08
Լավրովը հանդիպել է Հայաստանի արտգործնախարարի հետ
Ռուսաստանի արտքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի Ժնևում հանդիպել է իր հայ գործընկերոջ՝  Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:04
Դատարանում Սերգո Կարապետյանին դիմավորեցին «ամոթ» վանկարկելով
Դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին նիստը։...
Աղբյուր` Panorama.am
15:58
Հայկ Ալումյան. Խնդրում ենք, Փաշինյանի օրոք օրենքը կիրառել այնպես, ինչպես նրա նկատմամբ կիրառվել է Սերժ Սարգսյանի օրոք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ Գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
15:46
Բաբլոյան. Նման բան մեր գործում գոյություն չունի
«ՀՔԾ-ն ասում է Բաբոլյանը  հանցագործություն է թույլ տվել Հրայր Թովմասյանի ընտրության հարցում, որը բացառապես որևէ հիմք չունի»,-...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փաշինյան. Կարդացեք այս նամակը՝ հասկանալու, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայրենադարձված քաղաքացու նամակն ու դրանում բարձրացված հարցերի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին
Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում
Աղբյուր` Panorama.am
15:14
Ռոբերտ Քոչարյան. Ուղղակի ծանոթացեք այդ Սահմանադրությանը
«Ես ցանկանում եմ հիշեցնել, որ հրամանագիրն ու սահմանափակումները տարածվում էին միայն Երևան քաղաքի վրա։ Սա է հրամանագրի...
Աղբյուր` Panorama.am
15:02
Այլանդակ հակաքարոզչություն է ընթանում. Մարուքյան
«Սուտ է»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:58
Էրդողան. «Թուրքիան Լիբիայում 2 զոհ ունի»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան կատարելիք այցից առաջ Անկարայի Էսենբողա օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին:...
Աղբյուր` Panorama.am
14:52
Սևան-Գավառ ավտոճանապարհին բուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 14:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և  դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
14:50
Արա Բաբլոյան. Շատ լավ եմ ճանաչում Սերժ Սարգսյանին, նա չէր կարող միջամտել
«Չեմ կարող ասել գործի որ մասն է շինծու, որ մասը ոչ, բայց  այն մասով,  որ Սերժ Սարգսյանը ներգրավել են այս գործի մեջ, գտնում եմ,...
Աղբյուր` Panorama.am
14:47
Արդարադատության նախարար. «Կարող եք տեքստերում անուն, ազգանունները փոխել, մնացած բառերը նույնն են»
«Ցանկացած նախկին պաշտոնատար անձի հետ կապված կոռուպցիոն քրեական գործ, որ հարուցվում, քննվում է, բոլոր փաստարկները միշտ նույնական...
Աղբյուր` Panorama.am
14:37
ԱՆ. Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության...
Աղբյուր` Panorama.am
14:30
Վիվա-ՄՏՍ. Երկաթյա կացարանը դարձել է այգեգործի պահեստ
Գյումրիում վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք: Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են նպաստել այդ գործին: 35 տարվա...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ռուստամ Բադասյանն ավելի քիչ աշխատավարձ է ստանում, քան մյուս նախարարները
Խորհրդարանական լսումների ընդմիջմանն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով լրագորղների հարցրեին, թե ի՞նչ փուլում է դատավորների...
Աղբյուր` Panorama.am
14:13
Ուրարտուն և Ալաշկերտը ստուգողական խաղ կանցկացնեն
Փետրվարի 26-ին «Ուրարտուն» կանցկացնի նախապատրաստական շրջանի վերջին ստուգողական հանդիպումը: Այս մասին հայտնում է երևանյան թիմի...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ամերիկահայ աթլետը ՀՀ քաղաքացիություն է ստացել ու կարող է մասնակցել Տոկիո-2020-ին
«Ես պաշտոնապես Հայաստանի քաղաքացի եմ: Սա իմ հպարտանալիք նվաճումներից, հաղթանակներից մեկն է»,- Ինստագրամի իր էջում գրել է ԱՄՆ-ն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Արմեն Գևորգյանի փաստաբան. Եթե այդպես է, հարգելի դատարան, ապա ասելիք ուղղակի չկա
Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը ժամը 14-ին կհեռանա խորհրդակցական սենյակ
Աղբյուր` Panorama.am
13:44
Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշումն ուժի մեջ է մտել
Այսօրվանից ուժի մեջ է մտել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
13:39
Ծաղկահովտում 2020-2023 թթ. ընթացքում կառուցվելու է նոր առողջության կենտրոն. մարզպետ
«2019 թվականը Արագածոտնի մարզի համար շատ լավն էր, մենք բազմաթիվ ոլորտներում ունեցել ենք զգալի, հեղափոխական հաջողություններ»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:34
Երևանի փոխքաղաքապետը՝ թիվ 52 դպրոցում գրանցված միջադեպի մասին
«Երեխայի նկատմամբ բռնության ահազանգով համապատասխան մարմիններն ու մասնագետները ևս հետաքննություն են արել և բռնության փաստը չի հաստատվել»,- գրել է նա:
Աղբյուր` Panorama.am
13:29
Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիան) Հայաստանի խոշորագույն բանկ Ամերիաբանկին շնորհել է երկու մրցանակ`...
Աղբյուր` Panorama.am
13:22
Տնօրեն. «Թռչունյան տուն» գիշերօթիկը փակվեց, 49 աշխատակից գործազուրկ է, 31 երեխա՝ անտուն
Գյումրու «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն-կրթարանը հունվարի 11-ից լուծարվել է: Երեխաների ճակատագրի և առկա...
Աղբյուր` Panorama.am
13:15
Արդարադատության նախարարը խնդիր է տեսնում սահմանադրական հանրաքվեի արդյունքների քննման գործընթացում
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ լսումների ժամանակ Արդարադատության նախարարին փոխանցեց հանրային...
Աղբյուր` Panorama.am
13:13
Շիրակի առաջատարը հրավիրվել է Հայաստանի կանանց հավաքական
«Շիրակի» ֆուտբոլիստուհի Անյուտա Գալստյանը հրավիրվել է Հայաստանի կանանց ազգային հավաքական:Այս մասին հայտնում է Գյումրիի թիմի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
13:10
Դատավորների աշխատավարձերը բարձրացնել մինչև եթե ոչ 5 մլն, ապա գոնե 1.5 մլն դրամ. նախարարի առաջարկը
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու թեմայով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}