Իրավունք 12:46 20/01/2020 Հայաստան

Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն հանձնվել է դատախազին

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար`

Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Սերժ Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Բարսեղ Բեգլարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործից վերը նշված մեղադրյալների վերաբերյալ անջատված գործով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանն ասել է, որ ծանոթացել են քրեական գործի ողջ նյութերին, որի ընթացքում հաստատվել է իր այն համոզմունքը, որ Սերժ Սարգսյանին մեղսագրված արարքի մասին փաստող ապացույցներ գործում առկա չեն.

«Քրեական գործում շատ հետաքրքիր բաներ կան, որոնք արդեն իսկ մեր ձեռքի տակ են, որոնց մասին պարբերաբար կտեղեկացնենք հանրությանը։ Վարույթն իրականացնող մարմնի ուշադրությունը հրավիրել ենք, որ այդ պայմաններում առավել քան ակնհայտ է՝ պարոն նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի և քրեական գործի վարույթը կարճվի։ Քրեական գործում չկան թե՛ Սերժ Սարգսյանին մեղադրելու բավարար հիմքեր, թե՛ նրա նկատմամբ խափանման միջոց նշանակելու բավարար հիմքեր, թե՛ գույքի վրա կալանք դնելու բավարար հիմքեր»։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:23
ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի գների չհիմնավորված բարձրացումից
Հնարավոր խախտումների կամ չարաշահումների դեպքում Հանձնաժողովը կհարուցի վարչական վարույթներ
Աղբյուր` Panorama.am
15:19
Ջալալ Հարությունյանը նշանակվեց Արցախի պաշտպանության նախարար
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Նապոլեոնը տորթ չէ, Սասունցի Դավիթն էլ՝ միայն արձան
«Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ Աժ...
Աղբյուր` Panorama.am
15:13
Ի գիտություն ՀՀ-ում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիների
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը հայտնում է, որ մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
15:07
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին
արչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Յուրի Ռատասին՝ Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
15:02
Ույծիի դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով չարաշահումներ են բացահայտվել «Ույծի միջնակարգ...
Աղբյուր` Panorama.am
14:55
Պետք չէ ամերիկյան համակարգն ընդօրինակել, երբ գտնվում ես եվրասիական դաշտում
Պատգամավոր Վարդևան Գիրգորյանը Աժ լսումների ժամանակ ներկաների ուշադրությունը հրավիրեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին»...
Աղբյուր` Panorama.am
14:46
Ռուբիկի խորանարդներով պատրաստված «Մոնա Լիզան» վաճառվել է 480 հազար եվրոյով
Իտալացի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի վերարտադրությունը, որը հավաքված է Ռուբիկի խորանարդներով, Փարիզում...
Աղբյուր` Panorama.am
14:36
Վրաստանը դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը
Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի ներթափանցումը երկիր բացառելու համար դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը: Կառավարության տարածած...
Աղբյուր` Panorama.am
14:27
Չեխիայում Երկրորդ աշխարհամարտից մնացած ռումբ է հայտնաբերվել
Չեխիայի արևելքում գտնվող Կուրչիմ քաղաքում բնակելի շենքերից և հաստատություններից տարհանվել է մոտ հազար մարդ, քանի որ տարածքում Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
14:18
Հեծանվահրապարակի աշխատակիցները հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց
«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության հեծանվային մարզադպրոցի աշխատակիցները հավաքվել են Երևանի քաղաքապետարանի մոտ: Նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:13
Բժշկական դիմակներ չկան ու չեն լինելու
Մի քանի շաբաթ առաջ, երբ Չինաստանում կորոնավիրուսի վարակի ու մահվան դեպքերի շուրջ աղմուկը դեռ նոր էր, Երևանի փողոցներում հաճախ կարելի էր տեսնել...
Աղբյուր` Panorama.am
14:09
Փաշինյան. Մենք պետք է շատ սառը, սթափ, հանդարտ վերաբերմունք ունենանք կորոնավիրուսի ստեղծած իրավիճակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող...
Աղբյուր` Panorama.am
14:05
Միակողմանի զիջումների մասին որևէ խոսք երբևէ չի կարող լինել․ Զոհրաբ Մնացականյան
Վարչապետի կողմից արտահայտված մյունխենյան սկզբունքներն ավելի համապարփակ կերպով արտահայտում են այն, ինչը խոսվեց Մյունխեում։ Դրանք համալրում են,...
Աղբյուր` Panorama.am
14:02
Էջմիածնում հորը սպանելուց հետո հանցագործը կրակոցներ է արձակել 6 և 12 տարեկան երեխաների ուղղությամբ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական,...
Աղբյուր` Panorama.am
13:57
ԵՄ-ը կորոնավիրուսի դեմ պայքարին հատկացրել է 230 մլն եվրո
Ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանես Լենարչիչը հայտարարել է, որ Եվրամիությունը մեծ գումարներ կհատկացնի կորոնավիրուսի դեմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Աէրացիայում տեղի ունեցած մահափորձի փաստով քննություն է իրականացվում
Փետրվարի 21-ին Երևան քաղաքի Աէրացիա թաղամասում ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից առերևույթ դիտավորությամբ...
Աղբյուր` Panorama.am
13:48
Կրթության նախարարը ուզում է շրջադարձել ոլորտը
«Տարբեր խմբեր մտահոգություններ են հայտնում և երբեմն դրանք հասնում են քննարկումների համար անթույլատրելի մակարդակի, այն պատճառով, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
13:36
Զոհրաբ Մնացականյան․Հայաստանը սատարում է պաղեստինյան հիմնահարցի 2 պետության սկզբունքի հիման վրա կարգավորմանը
Հայաստանը սատարում է պաղեստինյան հիմնահարցի 2 պետության սկզբունքի հիման վրա կարգավորմանը և կողմերի միջև բանակցությունների վերսկսման ջանքերին։...
Աղբյուր` Panorama.am
13:26
Չինաստանը վստահ է՝ կորոնավիրուսի դեմ շուտով հաղթանակ կտանի
Մոսկվայում Չինաստանի դեսպան Չժան Հանուեյը վստահեցրել է, որ իր երկիրը շուտով կհաղթի կորոնավիրուսին։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։ Ըստ նրա,...
Աղբյուր` Panorama.am
13:18
Արցախի ինքնորոշման հարցը մշտապես եղել ու մնում է, տրամաբանորեն չի կարող վերանալ մեր օրակարգից․ Զոհրաբ Մնացականյան
«Բոլոր նրանք, ովքեր հետևում են գործընթացին, վստահաբար, չեն առաջնորդվում ինչ-որ առանձին վերցրած հանգամանքով, այլ իր համապարփակության մեջ են...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ըստ մասնագետների, Ենոքավանում քաղաքացու վրա հարձակված կենդանին ոչ թե հովազ, այլ լուսան է եղել
«Երբ Ենոքավանում վայրի կենդանին հարձակվեց քաղաքացու վրա, անմիջապես աշխատանքային խումբ ստեղծվեց՝ հասկանալու տարածքում կա՞ հովազ, թե...
Աղբյուր` Panorama.am
13:08
Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում տեղադրվել է 52 ճանապարհային նշան
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
13:00
Լոնդոնում մեկնարկում են Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ լսումները
Լոնդոնի թագավորական դատարանում այսօր կմեկնարկեն լսումները՝ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու գործով: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Լայչակ․Սլովակիան լիարժեք սատարում է ԼՂ հարցի հանգուցալուծման գործընթացին, որն առաջնորդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները
Այսօր Հայաստանում է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերով նախարար Միրոսլավ Լայչակը, որը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդես եկավ...
Աղբյուր` Panorama.am
12:47
Մանոյան. Փաշինյան-Ալիև հրապարակային բանավեճը բանակցությունների շահերից չէր բխում
Հայ դատին տրվող ֆինանսավորումը պակասել է: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո...
Աղբյուր` Panorama.am
12:39
Սլովակիայի դեսպանատան հիմնումը նոր մակարդակի կբարձրացնի ՀՀ-Սլովակիա հարաբերությունների օրակարգը․ Մնացականյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու  Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերով նախարար Միրոսլավ Լայչակն այսօր Երևանում...
Աղբյուր` Panorama.am
12:30
Մալազիայի վարչապետը հրաժարական է տվել
Մալայզիայի վարչապետ Մահաթիր Մոհամադը հրաժարական է տվել: Այս մասին ասված է կառավարության ղեկավարի աշխատակազմի տարածած հայտարարությունում,...
Աղբյուր` Panorama.am
12:23
ԱՄՆ-ը բացատրել է՝ ինչու է ամերիկյան Էսկադրային ականակիրը մտել Սև ծով
ԱՄՆ Էսկադրային ականակիրը մտել է Սև ծով՝ անվտանգության ապահովման և ծովում տարածաշրջանային կայունության բարձրացման գործողության շրջանակներում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
12:15
ՏԶՆԿ. Միջազգային վարկերի հաշվին իրականացվող շինարարության ծավալները կրճատվել են
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է շինարարության դինամիկային 2018-2019թթ.-ին: 2019թ.-ին շինարարության ծավալները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}