Քաղաքական 11:47 20/01/2020 Հայաստան

Սմարթֆոնները ծառայության մեջ՝ պատժելի է

«Երբ ժամկետային զինծառայողներին թույլատրվեց ծառայության ընթացքում անձնական հեռախոսներն ունենալ, այդ մասին տարբեր քննարկումներ եղան: Դեռ այդ ժամանակ պաշտպանության նախարարությունը կարգ սահմանեց, որը հստակ սահմանում էր հեռախոսների կիրառման ժամանակահատվածը, դրա սահմանափակումները և այլն:

Սակայն սմարտֆոնների կիրառումը մնում է արգելված` անվտանգության տեսանկյունից դրանց խոցելիության հանգամանքը հաշվի առնելով: Չնայած դրան, զինված ուժերում քիչ չեն դեպքերը, երբ ժամկետային զինծառայողների մոտ սմարտֆոններ են հայտնաբերվում, ինչից հետո սպաները, սահմանված կարգով, արձանագրում են, իսկ հետո հետ հանձնում զինծառայողի ծնողներին:

Այս թեմային, գուցե, այդքան մանրամասն չանդրադառնայի, եթե կարգի խախտումները տեղեկատվական անվտանգության, իսկ որոշ դեպքերում՝ ավելի լուրջ հետևանքերով սպառնալիքներ չպարունակեին»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանն ու մանրամասնել.

«Միանգամից պետք է արձանագրեմ, որ անհատական հեռախոսների կրման հետ կապված կարգը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, բավականին բարդ է վերահսկել, իսկ սմարտֆոնների գործածությունն էապես մեծացնում է առանց այդ էլ առկա սպառնալիքները:

Այս հարցը, անվտանգության առումով, շատ կարևոր եմ համարում, և անհրաժեշտություն եմ տեսնում, որպեսզի սահմանված կարգը մի կողմից մատչելի լինի, մյուս կողմից` հեռախոսների օգտագործման կարգի խախտումները կտրուկ խստացվի: Չթույլատրվող սմարտֆոնների դեպքում, առավել ևս, կարելի է քննարկել նույնիսկ քրեական պատասխանատվության հարցը:

Կրկնում եմ՝ ի սկզբանե թույլատրվել են այն հեռախոսները, որոնք լուսանկարելու, տեսանկարելու, համացանցային կապից օգտվելու հնարավորություն չեն ընձեռում: Իսկ սմարթֆոնների հայտաբերման դեպքերը քիչ չեն` չնայած դրանք այսօր էլ արգելված են։

Ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ զինծառայողները մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների համար առաջնային թիրախներից են, իսկ նրանց ներկայացվածությունը սոցիալական ցանցերում հնարավորություն է տալիս հակառակորդին հեշտորեն հետևելու ինչպես նրանց շարժին, այնպես էլ, տարաբնույթ տեղեկատվություն ստանալ մեր զինված ուժերի գործունեության այնպիսի մանրամասների մասին, որոնք հրապարակման ենթակա չեն:

Սոցիալական ցանցերում ոչ միայն զինծառայողներն են հակառակորդի կողմից մշտադիտարկման ենթարկվում, այլև, որոշակի դեպքերում, նրանց ընտանիքի անդամները, հարազատները, որոնք, սովորաբար, զինված ուժերին վերաբերող տեղեկատվությամբ են կիսվում:

Քիչ չեն դեպքերը, երբ հայկական անուն ազգանուն կրող անձնական հաշիվներով, տարբեր շարժառիթներով, հակառակորդի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները փորձում են կապ հաստատել իրենց հետաքրքրության դաշտում հայտնվածների հետ:

Մեթոդներն ու ձևերն այնպիսին են, որ ոչ միշտ է հաջողվում կռահել, որ դիմացինդ ոչ թե սրտացավ հայրենակից է, այլ հակառակորդի հատուկ ծառայության ներկայացուցիչ: Խնդրանքս է մեր քաղաքացիներին զերծ մնալ հատկապես պարտադիր ժամկետային զինծառայողներին սմարթֆոններ փոխանցելուց: Դրանով դուք վտանգում եք նրանց անվտանգությունը և մեծ ռիսկեր ստեղծում մեր ընդհանուր անվտանգային միջավայրի համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:57
Դավիթ Տոնոյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հայ խաղաղապահները նախապատրաստվում են բազմազգ զորավարժությանը
ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր»...
Աղբյուր` Panorama.am
18:43
Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ռուբեն Բաբայան. Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր
«Ժամացույցի զարկերը». վեց թատրոնից հրաշալի դերասաններ են հավաքվել մեկ ներկայացման մեջ
Աղբյուր` Panorama.am
18:24
Ռոբերտ Խաչատրյանն արձագանքում է Ջուլֆալակյանին
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը մեկնաբանել է հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
18:16
Փաստաբանը հարցեր ունի՝ ուղղված Թորոսյանին
Փաստաբան Մարինե Թովմասյանը կորոնավիրուսի վերաբերյալ մի քանի հարցեր է հասցեագրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Հարցերի մի մասն...
Աղբյուր` Panorama.am
18:10
Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Իսրայելի առողջապահության նախարար Մոշե Բար Սիման-Թովը հաստատել է՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը։...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցում կլինի. Չիլինգարյան
«Դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցում կլինի»,- այս մասին այսօր «Ճանապարհային երթևեկության արդի...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հանրաքվեի քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում Հանրային հեռուստաընկերությունն իշխանությունների օգտին է գործել.«Մեդիա պաշտպան»
Հանրաքվեի քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում Հանրային հեռուստաընկերությունն իշխանությունների օգտին է գործել. «Մեդիա պաշտպան»
Աղբյուր` Panorama.am
17:49
«Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների 9 պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել
Տավուշի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2019 թվականի ընթացքում բնապահպանական իրավախախտումների, այդ թվում՝ ապօրինի ծառահատումների...
Աղբյուր` Panorama.am
17:39
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացած տղամարդն Իրանի քաղաքացի չէ
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանից չէ, Հայաստանի քաղաքացի է: Նա բժշկական կենտրոն է տեղափոխվել նախօրեին:...
Աղբյուր` Panorama.am
17:33
Էրդողանը հայտնել է Իդլիբում մահացած 3 թուրք զինծառայողների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է սիրիական Իդլիբ նահանգում երեք թուրք զինծառայողների մահվան մասին: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը
Մահացել է հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի...
Աղբյուր` Panorama.am
17:15
«Թամանյանը ստեղ լիներ, մազերը բիզ-բիզ կկանգնեին»․ Նաիրա Զոհրաբյան
«Վարորդների տուգանման բալային համակարգի նախագիծը ներկայացնելու պահից սկսած խեղաթյուրվել է խնդիրը, անընդհատ մեզ ասել են՝ չե՞ք ուզում, որ...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ռուսական թատրոնի բեմ կբարձրանա Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթը
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Քաջ Նազարը»՝ ըստ Հովհաննես...
Աղբյուր` Panorama.am
17:03
Երթևեկության նման պայմաններում վարորդների տուգանքը արդարացված չէ. ՄԻՊ
«ՃՏՊ-ների հետևանքով մահերի տարեցտարի աճող թվերը մտահոգիչ են»,- այսօր «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց...
Աղբյուր` Panorama.am
16:57
Արտակ Բեգլարյան. «Սումգայիթի ոճրագործությունը ադրբեջանահայության ցեղասպանության միայն մեկ դրվագն էր»
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը փետրվարի 27-ին Ասկերան քաղաքում մասնակցել է Սումգայիթի ջարդերի 32-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:48
«Քամանչայի թանգարան և Գաստրոբակ»՝ Աշտարակում
Այն յուրատեսակ վայր է, որը զբոսաշրջիկներին ու այցելուներին առաջարկում է մշակութային և գաստրոնոմիկ նոր փորձառություն:
Աղբյուր` Panorama.am
16:40
Վերականգնվել է Մարտիրոս Սարյանի «Կոստանդնուպոլսի շները» կտավը
Փետրվարից 28-ից մեկնարկելու են մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի 140-ամյակին նվիրված միջոցառումները: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենը...
Աղբյուր` Panorama.am
16:34
Հրդեհ՝ հայ-վրացական սահմանի մոտ
Այսօր ժամը 13:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն-Արծնի ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի...
Աղբյուր` Panorama.am
16:19
Զաս. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա
Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
16:11
«Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը»
Ամփոփվել է պլաստիկ տոպրակների օգտագործման նվազեցմանն ուղղված ծրագիրը
Աղբյուր` Panorama.am
16:03
Արտոնություն՝ կրակայրիչների արտադրությամբ զբաղվող ընկերությանը
Ընկերությունը մտադիր է կատարել շուրջ 170 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար
Աղբյուր` Panorama.am
15:54
Գլոբալ ցուցիչների առյուծի բաժնում Հայաստանն առաջընթաց է գրանցել. Վարչապետ
Գործադիրն այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թթ. միջոցառումների ծրագրին: Առաջարկվող...
Աղբյուր` Panorama.am
15:46
Կայանալու է պրոֆեսիոնալ կինոգիլդիաների մրցանակաբաշխությունը
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը՝ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի միության նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, ձեռնամուխ է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ըստ քաղաքապետարանի՝ Երևանում այլևս գարշահոտ գետնանցումներ չեն լինի
«Երևանի քաղաքապետարանը 2019 թվականին թվով 7 հետիոտնային անցում կահավորել է հետիոտնային կանչի լուսացույցերով»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
15:24
Վերմիշյանն ազատվեց պաշտոնից
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ Վահագն Վերմիշյանն ազատվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից:  Նշենք,...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դիմակայել դրան. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակն առջևում է, և ամեն կերպ պետք է դրա դեմ պայքարել։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին
16:42 25/02/2020

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}