Կանադայի արևելքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Կանադայի արևելյան նահանգները հայտնվել են ուժեղ ձնաբքի ազդեցության տակ։ Նյուֆաունդլենդ և Լաբրադոր շրջաններում ձյան տեղումները կազմել են 76,2 սմ։ Նախկին ռեկորդը 1999 թվականին էր՝ 68,4 սմ։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, այդ հատվածներում արտակարգ դրության ռեժիմ է։
Օդանավակայանը և ձեռնարկությունների մեծ մասը փակ են։ Դաշնային իշխանությունները խոստացել են տուժած շրջաններ օգնություն ուղարկել։ Նյուֆաունդլենդում մեքենաները թաղվել են ձյան տակ, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։ Շատերը ստիպված են փորելով բացել իրենց տների դռները, տներն արգելափակված են։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները