Զախարովան ասել է, որ Պոմպեոյի խոսքերը կարծես ՌԴ ԱԳՆ կայքից վերցված լինեն
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի խոսքն այն մասին, որ լիբիացիներն առանց արտաքին միջամտության պետք է որոշեն իրենց երկրի ապագան, շատ նման է ՌԴ արտգործնախարարության դիրքորոշմանը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Կարծես ամերիկացի գործընկերները դա վերցրել են ՌԴ ԱԳՆ կայքից։ Հենց այդպիսի խոսքերով ենք մենք կոչ արել հնարավորություն տալ լուծելու Իրաքի, Կոսովոյի, «արաբական գարնան», Սիրիայի և միջազգային շատ այլ ճգնաժամեր։ Եվ, որպես կանոն, այդ կոչերը հասցեագրված էին Վաշինգտոնին»,-նշել է Զախարովան Ֆեյսբուքի իր էջում։
Ավելի վաղ Պոմպեոն թեմայի շուրջ գրել էր Թվիթերի իր էջում։