Լևադա կենտրոն. Ռուսաստանցիների 63 տոկոսը նշում է երկրում քաղբանտարկյալների առկայության մասին
Լևադա կենտրոնի հարցման արդյունքներով, ռուսաստանցիների 63%-ը կարծում է, որ երկրում կան մարդիկ, ովքեր դատապարտվել են իրենց քաղաքական հայացքների կամ քաղաքական կյանքին մասնակցելու ցանկության համար: 2004 թվականից ի վեր այս ցուցանիշը դարձել է ամենաբարձրը՝ հետազոտությունների բոլոր ժամանակների համար: Հարցվածների 22%-ը նշել է, որ Ռուսաստանում քաղբանտարկյալներ չկան:
Ինչպես պարզել են սոցիոլոգները, հարցվածների 68%-ն իրենց ազատ մարդիկ են համարում: Հակառակ կարծիքին են հարցվածների 31%-ը:
Ինչպես գրում է kommersant-ը, Լևադա կենտրոնի հետազոտությունն անցկացվել է 2019 թ.-ի դեկտեմբերի 12-18-ը, որին մասնակցել է 1608 մարդ: Նշվում է, որ վիճակագրական սխալը չի գերազանցում 3,4% -ը: