Թեժ իրավիճակ Արարատի մարզում, ցուցարարները հանդիպել են մարզպետին և պատգամավորներին
«Կկառուցեն սպանդանոցներ, որոնք կծածկեն հանրապետության տարածքը, այս պահին չունենք այդքան քանակ: Կա խնդիր»,- դեռ միտքը չավարտած պաշտոնյայի խոսքը դժգոհություն առաջացրեց բողոքավորների շրջանում, ովքեր վաղ առավոտից Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում ճանապարհներ էին փակել։
Բավականին երկար ժամանակ բողոքներ լսելուց հետո պատասխանատու մարմինների ներկայացուցիչըները հանդես եկան առաջարկություններով:
«Սպանդանոցների մասով խնդիր կա, առաջարկել ենք Կառավարությանը ժամանակ տալ՝ լուծումներ գտնելու համար: Ժամանակ տրամադրվի հասկանալու՝ պետք է, պետք չի, եթե պետք չի, ապա ինչո՞ւ: Երկրորդ առաջարկը վերաբերում է շարժական սպանդանոցների ապահովմանը: Հաջորդը՝ սուբսիդավորմանը»,- ասաց պետական օղակի ներկայացուցիչը:
Անասնապահներն ընդհանուր առմամբ կողմ էին առաջարկություններին, սակայն դժգոհություն այնուամենայնիվ եղավ:
«Մարդիկ անասուններ ունեն մորթելու, վարուցանք պետք ա անեն, բժիշկը էդ հինգերորդ ձևը չի տալիս, ժամանակ եք ասում, բայց հինգ-վեց ամիս չենք կարող սպասել»,- ասաց բողոքող անասնապահը:
«Թևանյան ջան, ձեր գյուղում հինգը տուն էն կողմ հինգ հատ խոզ կա մորթելու, վաղը մորթենք ո՞ւր տանենք»,-ասաց մյուսը:
Այդուհանդերձ ներկաները համաձայնեցին սպասել մինչև Կառավարությունն այս հարցի շուրջ որոշում կկայացնի, վաղը ժամը՝ 16.30:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ հարցի շուրջ կլինի ողջամիտ առաջարկ.
«Մարզպետարանում հանրային քննարկումներ չեն եղել՝ սպանդանոցների ստեղծման վերաբերյալ: Եթե ինչ-որ տեղ օրենք է գործելու, ինձ չի թվում, որ բոլորի սրտով լինի, կլինեն սահմանափակումներ: Բոլոր դեպքերում պետք է ապահովվենք մեր համաքաղաքացիների անվտանգ սնունդ ունենալու հնարավորությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները