Նվիրատվությունները գաղտնի չեն եղել. Փամբուխչյան
«Քաղաքապետարանը ծածուկ արել է ինչ-որ գործեր, որոնցում ակնհայտ կան ողջամիտ կասկածներ կոռուպցիայի մասին»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Պատգամավորի խոսքով, նախկինում նույնն էր արվում, երբ «Երևան» հիմնադրամին գումար փոխանցողները ստանում էին շինթույլտվություն, իսկ ներկայիս խորհրդարանի մեծամասնությունն ասում էր՝ դա վատ է, դա կոռուպցիայի դրսևորում է։
«Հիմա եթե հիմնադրամին գումար փոխանցելու փոխարեն տալիս են Կամազ կամ ձյուն մաքրող մեքենա, էլի տնտեսվարողի համար բացվում են բոլոր դռները, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում»,- նշեց Գորգիսյանը։
Վերջինս հարց հնչեցրեց՝ ինչից է վախենում իշխանությունը. «Վախենում եք, որ էն ինչ կարող են իրավապահ մարմինները կոծկել, այստեղ կարող է բացահայտվել։ Որ էդպես նայենք, թե հարցով ինչ-որ մեկը զբաղվում է, ինչո՞ւ «Մարտի 1»-ի գործով ստեղծվեց քննիչ հանձնաժողով, որովհետև մարդիկ ողջամտորեն չէին վստահում իրավապահ համակարգին։ Ինչի՞ ենք հիմա «Ապրիլյան պատերազմի» քննող հանձնաժողով ստեղծել, որովհետև կասկածում ենք, որ կարող է ինչ-որ բաներ թաքցվել են։ Հիմա մենք ունենք էդ նույն կասկածները, որ կարող են որոշ բաներ թաքցնել և հանրությունից, և իրավապահներից»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամուխչյանը, պատասխանելով Գորգիսյանին, ասաց, որ իշխանությունը վախեր չունի, որ կարող է այդ հանձնաժողովը այնպիսի բացահայտումներ անել, որն իշխանությունը ուզում է կոծկել։
«Մենք վախենում ենք, որ տրամաբանությունից դուրս ստեղծվեն հանձնաժողովներ, որոնք չունեն իրավական հիմքեր։ Ինչ վերաբերում է նվիրատվություններին, դրանք գաղտնի չեն եղել։ Եվ այն նվիրաբերված գույքը բնականաբար երևալու էր քաղաքի հաշվետվության հաշվեկշռում»,- նշեց Փամբուխչյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան