ՄԱԿ աշխատանքային խումբը վերանայելու է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր պարբերական վերանայման (UPR) աշխատանքային խումբը կդիտարկի Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը երրորդ անգամ։
Ինչպես տեղեկանում ենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կայքից, Հայաստանը 14 պետություններից մեկն է, որոնց վերաբերալ քննարկումներ են լինելու UPR աշխատանքային խմբի կողմից առաջիկա նիստի ընթացքում, որն անցկացվում է հունվարի 20-ից 31-ը:
Հայաստանի վերաբերյալ առաջին և երկրորդ UPR դիտարկումները տեղի են ունեցել համապատասխանաբար 2010թ.-ի մայիսին և 2015թ.-ի հունվարին: Այս քննարկումը տեղի կունենա հունվարի 23-ին՝ Ժնևում։
Հայաստանի պատվիրակությունը ղեկավարելու է ՀՀ ԱԳՆ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը։