«Հիմա եկել ենք, խնդրում ենք, որ թողես կով պահենք, կով»
«Այս ցույցներն էլ իրենցից ենք սովորել: Իրենք էլ սենց ճանապարհ փակեցին: Մի մարդու պես կանգնեցինք վարչապետի կողքը, ավտոներով, կամազներով եկանք կանգնեցիքն քո կողքը: Հիմա եկել ենք, խնդրում ենք, որ թողես կով պահենք, կով»,- ասաց Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչներից մեկը, որն այն բողոքող գյուղացիների, անասնապահների թվում է, որոնք դժգոհ են սպանդանոցային պարտադիր մորթի պահանջից:
Հիշեցնենք, որ տարբեր մարզերից մի քանի տասնյակ անասնատերեր մի քանի օր հավաքվեցին կառավարության մոտ կրկին նույն պահանջով, որևէ պատասխան չստանալով, որևէ մեկի հետ հանդիպում չունենալով՝ նրանք երեկ հայտարարեցինք, որ այսօր փակելու են տարբեր ճանապարհներ:
«Սաղ ազգով եկել ենք ու վարչապետի կողքն ենք կանգնել, բայց ոչ մեկդ լուսամուտը չբացեց, ասեր՝ էս իմ հարիֆ գյուղացին է տանջվողը, ամբողջ կառավարության շենքում մի հոգի մարդ չկա՞ր»,- նշեց մեկ այլ բողոքող մխչյանցի:
Բողոքող գյուղացիները հայտարարում են, որ իրենք չեն ուզում սպանդանոցները:
«Ես անասուն ունեմ, բայց անասնաբույժ չեմ տեսնում։ Չգիտեմ՝ անասունս առո՞ղջ է, թե՞ ոչ։ Տանում եմ սպանդանոց, մորթում են, ասում են՝ հիվանդ է, ո՞վ է ինձ հատուցելու։ Եվրոպային են մատնացույց անում, Եվրոպան փող է հատուցում այդ մարդուն, ով անանսուն է պահում, մեկ անասունի համար պետությունը տարեկան 100 եվրո պարգևատրում է անում: Վարչապետը կոչ էր անում՝ հետ եկեք: 20 տարի դրսում եմ եղել, հետ եմ եկել, վարկ եմ վերցրել, անասուն եմ պահում, որ սպանդանոցի տերն ու տիրոջը հարստացնե՞մ, ո՞նց եմ պահելու իմ երեխաներին: Ինչո՞ւ են պարանը գցում գյուղացու վզին»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցենրից մեկը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից Հայաստանի տարբեր շրջաններում բողոքի ակցիաներ են իրականացվում նույն խնդրով: Արարատցիները փակվել էին Երևան-Արարատ մայրուղին, նաև Արմավիրի մարզում էին հավաքվել գյուղացիներն ու անասնապահները: Մարզի Մրգաշատ գյուղի հատվածում գյուղացիները փորձեցին փակել Արմավիր-Երևան ճանապարհը։ Այստեղ հավաքված մեծ թվով ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց եղավ: Գյուղացիները չփակեցին ճանապարհը՝ նշելով, որ մի ժամ էլ կհամբերեն, տեսնեն՝ ինչ են պատասխանելու իրենց:
Հարակից հրապարակումներ`
- Բողոքող արմավիրցի. «Եթե համայնքում մի հատ սպանդանոց է ու օրը 400-500 գլուխ ապրանք է մորթվում, որտե՞ղ ենք հասցնելու»
- Անասնատերերը փակել են Երևան-Արարատ մայրուղին
- «Ժողովուրդ». Սպանդանոցներ կան, որոնք հրաժարվում են խոզի մորթ կազմակերպել
- Չի կարող մանր մասնավոր անասնապահ գյուղացին իր սեփականության մի մասը զիջի ինչ-որ անհասկանալի սպանդանոցի.Բագրատյան
- ՍԱՏՄ-ն վերահսկելու է, որ կենդանիների մորթը կատարվի սպանդանոցներում
- Անասնաբույծները պայմանավորվեցին՝ վաղը մարզերում ճանապարհներ են փակելու
- Անասնաբույծ. «Կառավարությունից ոչ մեկ չի իջնում՝ մեզ հետ խոսի, մենակ ոստիկան են բերում մեր դեմ»
- Բողոքող անասնատերերը փակել են Տիգրան Մեծ պողոտան
- Անասնատերերը կրկին կառավարության առջև են՝ բողոքով
- Սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի հետաձգման լիազորություն ՍԱՏՄ-ն չունի. Նարեկ Հայրապետյան
- Սպանդանոցների ծառայությունների գները հստակեցվել են
- «Սպանդանոցի պակասի հետևանքով ներմուծված միս ենք ուտելու»
- Բողոքի ակցիա. Սպանդանոց չեն սարքել, մեզ սպանդանոցային մորթ են պարտադրում
- Սպանդանոցային պարտադիր մորթի առաջին օրը. «Ավելի վատ էի պատկերացնում»
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին