«Իմ քայլի» պատգամավորը խրատում է Շիրակի մարզպետին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Խորհրդարանում անդրադառնալով «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթին և նշանակմանը, քննադատական խոսքեր հնչեցրեց:
«Հարգելի՛ պարոն մարզպետ և մարզպետի յուրայիններ, դուք սխալվում եք, ՀՀ-ում թայֆայի իշխանություն չի լինելու, մենք այս ամենին վերջ ենք դրել, և Դուք պատասխանատվություն եք կրում Ձեր ցանկացած որոշման համար: Չեմ ուզում մեկնաբանել մարզպետի որոշումը, բայց միանշանակ է, որ թույլ չեմ տա, որևէ մեկը, մսխելով հեղափոխության արժեքները, բերի այնպիսի կեղծ գաղափարներ, որոնք մեր քաղաքական թիմին հարիր չեն»,-ասաց պատգամավորը:
Բաղդասարյանը կատարվածում տեսնում է նաև քաղաքական դիրքավորման միտում. «Գյումրին այդքան էլ մեծ քաղաք չէ, և մենք հասկանում ենք, որ սա ճիշտ դիրքավորում է քաղաքապետի ընտրություններից առաջ: Դիրքավորում, որովհետև եթե ինչ-ինչ պատճառներով Ձեր հաշվարկները ճիշտ չկատարվեն, և Դուք այլ քաղաքական թիմով փորձեք առաջ գնալ, սա Ձեզ հենարանն է ապահովում»,-ընգծեց պատգամավորը:
Ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում մասնավորապես նշում է, որ Շիրակի մարզպետի որոշումը ոչ օբյեկտիվ էր:
«Շիրակի մարզպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր։ Արդարության սկզբունքը ստորադասվեց անձնական շահին։ Ցավում եմ»,- նշել էր նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին