Թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնալ. Ռուստամ Բադասյան
«Թե ես, թե արդարադատության նախարարության բոլոր տեղակալներն ուղղակի կաշվից դուրս ենք գալիս, որպեսզի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ լինի բարիդրացիական աշխատանքային մթնոլորտ»,- այսօր խորհրդարանում «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հավելելով, որ դա դրսևորվում է օրենսդրական նախաձեռնություններին արձագանքով, քննարկման պատրաստակամությամբ։
Նախարարը նշեց, որ համաձայն չէ ԼՎԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի այն տեսակետի հետ, թե սաղմնային վիճակում բերված նախագիծն ավելի լավն էր, քան այն, որի վրա աշխատել են, երկար քննարկել են մասնագետներ հետ։
Ռուստամ Բադասյանը նաև ասաց՝ ժամանակն է, որ պետությունը ցույց տա իր ուժը, ոստիկանությունը ցույց տա իր ուժը։
«Այս պահին պետությունն այնքան հզոր է, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնալ։ Մենք ունենք ներքին զորքեր, քրեակատարողական համակարգում ունենք արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն և իրավական հիմք։ Եվ թող մեկը փորձի իր բախտը, և փորձի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսալ»։
Հարակից հրապարակումներ`
- Սա Ազգային ժողո՞վ է, թե՞ ազգային քուչա, որ այդ մակարդակի եք իջեցնում. Հայկ Կոնջորյան
- Տենց տղա չկա, որ իմ թասիբին կպնի. Գևորգ Պետրոսյան
- Բաբաջանյանը սադրում է` ուղիղ և անուղղակի. ԲՀԿ
- Ռազբորկա չենք ուզում. Գևորգ Պետրոսյան
- Հայհոյանք, վեճ, քաշքշուկ, գողականի հետ երեք տառով բառ՝ ԱԺ-ում
- ԱԺ-ն քննարկում է քրեական ենթամշակույթի վերաբերյալ նախագիծը
- Անասնատերերը փակել են Երևան-Արարատ մայրուղին
- Անասնատերերը կրկին կառավարության առջև են՝ բողոքով
- Բողոքի ակցիա. Սպանդանոց չեն սարքել, մեզ սպանդանոցային մորթ են պարտադրում
- Աչաջրի ծննդատունը չի փակվի, բայց կծննդաբերեն Իջևանում
- Անի Սամսոնյան. Ծննդատների փակման փաստը խոսքերի հետևում գործողությունների պլանի բացակայության հետևանք է
- Ծնունդներն «ավելացնելու» համար փակում են ծննդատները
- ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել Եղվարդի և Աչաջուրի ծննդատների փակման առնչությամբ
- Եղվարդի ծննդատան աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում