Աներձագին դանակահարած տղամարդը գրավով ազատ է արձակվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական, դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է 39-ամյա տղամարդու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու դեպքը: Մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդու:
Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից ու մանրամասնում, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 39-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 39-ամյա տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է 2020թ-ի հունվարի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, կնոջ եղբոր հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Վերջինս դեպքից օրեր անց ինքնական ներկայացել է վարույթն իրականացնող մարմին:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, միաժամանակ դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են ականատես-վկաներ, առգրավվել է տուժողի հագին եղած հագուստները: Նշանակվել է դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները