Քաղաքական 11:27 21/01/2020 Աշխարհում

Նախագահ Թրամփի բանակցային ոճն ու դրա արդյունավետությունը

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի՝ բանակցությունների բերելու ռազմավարությունը հասկանալու համար նախ անհրաժեշտ է իմանալ վերջինիս՝ որպես բանակցողի բնորոշ հատկանիշները։ Թրամփը և՛ որպես հաջողակ բիզնեսմեն, և՛ որպես քաղաքական գործիչ ունի իր բանակցային ուրույն ոճը, որը կոչում են Թրամփի բանակցային ոճ։

Նախագահ Թրամփը մրցակցային բանակցող է։ Դեռ ավելին, որոշ մասնագետներ նրան համարում են ոչ թե պարզապես մրցակցային, այլ գերմրցակցային խաղացող, ինչը Ջոն Հյուսթոնի և իր գործընկերների բնորոշմամբ ծայրահեղ մրցակցայնության ձև է, որն իրենից ներկայացնում է ամեն գնով հաղթելու պահանջ։ Այս մասին գրում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը։

Ինքը Թրամփը իր «Գործարքի արվեստը» (“The Art of the Deal”) գրքում իր բանակցային ոճը բնութագրում է որպես շատ պարզ և հասարակ․ «Ես շատ բարձր նշաձող եմ սահմանում և այնքան եմ ջանք գործադրում, որ հասնեմ նրան, ինչին ձգտում եմ։ Երբեմն համաձայնում եմ ավելի քչին, սակայն գրեթե բոլոր դեպքերում ես ի վերջո հասնում եմ իմ ուզածին»։

Նախագահ Թրամփի ռազմավարության կարևոր տարրերից մեկը ձեռքի տակ լծակ ունենալն է։ Ըստ Թրամփի լավագույնը, որ անհատը կարող է անել, ուժեղ դիրքերից հանդես գալն է, և լծակը ամենամեծ ուժն է, որ կարելի է ունենալ։ Լծակ ասելով՝ Թրամփն ի նկատի ունի ունենալ այն, ինչ դիմացինն է ցանկանում։ Էլ ավելի լավ կլինի եթե դիմացինը դրա կարիքն ունենա։ Իսկ լավագույն դեպքում առանց ինչի նա պարզապես չի կարող։

Թրամփի բանակցային ոճին անդրադարձել է վերջինիս 30 տարվա իրավաբան Ջորջ Ռոսը իր «Թրամփյան բանակցային ոճը․ ցանկացած գործարք հաղթահարելու ազդեցիկ ռազմավարություններ և մարտավարություններ» գրքում (“Trump-Style Negotiation: Powerful Strategies and Tactics for Mastering Every Deal”)՝ այդ ոճը բնորոշելով որպես «կոշտ խաղ», իսկ Թրամփին՝ կոշտ խաղացող, ով խաղում է հաղթելու համար։ Ըստ Ռոսի՝ Դոնալդ Թրամփը չունի որևէ բանակցային թուլություն բացի նրանից, որ նա չի սիրում քննարկել մանրուքները։

Ջորջ Ռոսը իր գրքում առանձնացնում է բանակցողի մի տեսակ, որին կոչում է «Իվան ահաբեկող» (Ivan the Intimidator): Վերջինիս վերագրվող բանակցային ոճը բավականին մոտ է հենց նախագահ Թրամփի ոճին։ Բանակցողի այդ տեսակը հանդես է գալիս ուժի դիրքերից՝ ահաբեկելով և կառավարելով դիմացինին իր նպատակին հասնելու համար։ «Իվան ահաբեկող»-ի մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ նման բանակցողները փոփոխական են՝ կախված իրենց կարիքներից կամ այդ պահին իրենց ցանկալի մթնոլորտը ստեղծելու անհրաժեշտությունից։ Հաճախ նրանք սիրալիր են դիմացինի նկատմամբ (կամ առնվազն ձևացնում են), որպեսզի դիմացինը մտածի այնպես կամ անի այն, ինչ իրենք են ցանկանում։ Նշյալ հատկանիշները հաճախ կարելի է նկատել հենց նախագահ Թրամփի բանակցային ռազմավարության մեջ։ Մասնավորապես՝ դա նկատելի է Թրամփի՝ իր քաղաքական մրցակիցներին ուղղված հռետորաբանության և նրանց ածականներ տալու իր սովորության մեջ։ Սա հանգեցնում է նրան, որ իր մրցակիցները պատասխանում են նույն կերպ՝ այսպիսով ներգրավվելով խաղի մեջ Թրամփի կանոններով։ Սա հատկապես նկատելի էր 2016թ․ ընտրություններում Թրամփի և հանրապետական կուսակցության մյուս թեկնածուների մրցակցության ժամանակ։ Նմանօրինակ հնարք Թրամփը կիրառում է նաև Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի պարագայում։

Ընհանուր առմամբ, Թրամփի՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ կիրառվող ռազմավարությունը ռազմաքաղաքական առումով միակն է, որը հասել է Թրամփի ցանկալի նպատակին, այն է՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Հյուսիսային Կորեայի նկատմամբ քաղաքականությունը Դոնալդ Թրամփը սկսում է նախ սպառնալիքներով և կոշտ հայտարարություններով (հաճախ արտահայտված, այսպես կոչված, «թվիթթերյան դիվանագիտության» շրջանակներում)՝ զուգորդված արդեն իսկ գործնական քայլերով՝ պատժամիջոցներ կիրառելով, ռազմածովային ուժեր տարածաշրջան մտցնելով, Չինաստանի միջոցով ճնշումներ գործադրելով, ընդհուպ մինչև պաշտոնական մակարդակով Հյուսիսային Կորեան ահաբեկչությանն աջակցող պետություն ճանաչելով։

Թրամփի բանակցային ռազմավարության կարևորագույն գործիքներից մեկը Հյուսիսային Կորեայի դեպքում նախագահի թվիթթերյան հրապարակումներն են։ Ըստ նախագահ Թրամփի՝ այս հարթակը չօգտագործելու դեպքում «կողմնակալ, կեղծ և կաշառված մամուլը» կխեղաթյուրի իր խոսքերը։ Իր երդմնակալությունից մի քանի օր առաջ Թրամփն իր թվիթթերում նշել էր, որ «Հյուսիսային Կորեայի հավաստմամբ միջուկային զենքի մշակումը գտվում է վերջին փուլում, որն ունակ է հասնելու ԱՄՆ-ի որոշ շրջանների։ Նման բան երբեք տեղի չի ունենա»։ Մեկ այլ հրապարակման մեջ էլ ի պատասխան Կիմ Չեն Ինի այն հայտարարությանը, որ միջուկային զենքի գործարկման կոճակն իր սեղանին է, Թրամփը հայտարարել է, որ «նրա տանջահար և սովահար վարչակազմից ինչ-որ մեկը թող նրան տեղեկացնի, որ ես նույնպես միջուկային զենքի կոճակ ունեմ, բայց այն շատ ավելի մեծ և հզորն է քան նրանը, և իմ կոճակն աշխատում է»։ Արդեն իսկ այլ հրապարակման մեջ նշել է, որ «Հյուսիսային Կորեայի Կիմ Չեն Ինը, ով ակնհայտորեն խելագար է, ով դեմ չէ իր ժողովրդին սովամահ անել կամ սպանել, կենթարկվի փորձության, որին երբեք չի ենթարկվել»։

Առավել կոշտ սպառնալիքներ Թրամփը հնչեցրեց ՄԱԿ-ի ամբիոնից 2017թ․-ին, որտեղ Կիմ Չեն Ինին առաջին անգամ դիմեց որպես «հրթիռ մարդ» (իր հակառակորդներին ածականներ տալու Թրամփի սովորության համաձայն)՝ իր ելութում մասնավորապես նշելով՝ «ԱՄՆ-ն ունի մեծ հզորություն և համբերություն, բայց եթե ստիպված լինի պաշտպանել իրեն կամ իր դաշնակիցներին, մենք չենք ունենա այլ ընտրություն, քան ամբողջովին ոչնչացնել Հյուսիսային Կորեան։ Հրթիռ-մարդը իր և իր ռեժիմի ինքասպանության առաքելության ճանապարհին է»։

Նախագահ Թրամփի կոշտ քաղաքականության մասը դարձավ 2017թ․ ապրիլի 9-ին Կորեական թերակղզի ամերիկյան ռազմանավեր ուղարկելը՝ ի պատասխան 4 օր առաջ Հյուսիսային Կորեայի կողմից միջին հեռահարության հրթիռների փորձարկմանը։ Իսկ մի քանի օր անց ԱՄՆ խոշորագույն միջուկային սուզանավը ժամանեց Հարավային Կորեայի նավահանգիստ։ Այս քայերը միանշանակ ուղղված էին Հյուսիսային Կորեայի դեմ և հետապնդում էին ուժի ցուցադրման նպատակ։

Ինչպես արդեն նշվել է, նախագահ Թրամփի բանակցային ռազմավարության առանցքային բաղադրիչներից մեկը լծակն է, որը նա կարողանում է հմտորեն օգտագործել իր հակառակորդի դեմ։ Հյուսիսային Կորեայի դեմ այդ լծակը, որը կարող է այդ երկիրը թուլացնել և ստիպել վերջինիս նստել ԱՄՆ-ի հետ բանակցային սեղանի շուրջ, Չինաստանն է։ Գաղտնիք չէ, որ Հյուսիսային Կորեայի տնտեսությունը մեծապես կախված է հենց Չինաստանից և Դոնալդ Թրամփը այդ հանգամանքը օգտագործում է Հյուսիսային Կորեայի դեմ՝ փորձելով Չինաստանի միջոցով էլ ավելի թուլացնել հյուսիսկորեական առանց այն էլ ծանր վիճակում գտնվող տնտեսությունը։ Չինաստանը Հյուսիսային Կորեայի հիմնական խոշոր տնտեսական գործընկերն է։ Պեկինը նաև ուղիղ օգնություն է տրամադրում Փհենյանին սննդի և էներգետիկայի հարցում։ Դոնալդ Թրամփը այս փաստը սկսեց օգտագործել Հյուսիսայի Կորեայի դեմ դեռ իր նախագահության առաջին տարում՝ հորդորելով Չինաստանին պատժամիջոցներ կիրառել Փհենյանի դեմ։

Նույն տարում Չինաստանը միացավ որոշ միջազգային պատժամիջոցների, մասնավորապես հայտարարելով, որ Հյուսիսային Կորեայից չի ներմուծվելու ածուխ, երկաթ, կապար, ալյումին, ցինկ և պղինձ։ Մի քանի տարի անց՝ 2020թ․ Թրամփը նշեց, որ Չինաստանը շատ է օգնել ԱՄՆ-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ ընթացող բանակցություններում։

Նկատելի է, որ նախագահ Թրամփի ռազմավարությունը Հյուսիսային Կորեայի դեպքում աշխատեց, քանզի վերջինս հասավ իր նպատակին՝ բերելով Փհենյանի առաջնորդ Կիմ Չեն Ինին բանակցային սեղանի շուրջ, այն էլ ոչ մեկ անգամ։ Առաջնորդների միջև առաջին բանակցությունները տեղի ունեցավ Սինգապուրում 2018թ․ հունիսի 12-ին։ Երկրորդ հանդիպումը նրանց միջև եղավ Վիետնամում 2019թ․ փետրվարի 27-28, սակայն այս հանդիպումը ձախողվեց, քանզի նրանք չկարողացան պատժամիջոցների և ապամիջուկայնացման հարցերի շուրջ համաձայնության գալ։ Ընդհատված բանակցությունները վերսկսվեցին, երբ 2019թ․ հունիսի 30-ին առաջնորդները համաձայնեցին հանդիպել Հյուսիսային և Հարավային Կորեաները բաժանող ապառազմականացված գոտում։ Հատելով Հյուսիսային Կորեայի սահմանը՝ նախագահ Թրամփը դարձավ ԱՄՆ առաջին գործող նախագահը, ով ոտք դրեց Հյուսիսային Կորեա։ ԱՄՆ նախորդ նախագահներից միայն Ջիմի Քարթերն է, որ 1994թ․ այցելել է Հյուսիսային Կորեա, սակայն ի տարբերություն Դոնալդ Թրամփի նա այդ ժամանակ այլևս չէր զբաղեցնում ԱՄՆ նախագահի պաշտոնը։

Արդեն իսկ բանակցություններից հետո Թրամփը սկսեց կիրառել «խրախուսման և պատժի» մեթոդը (այսպես կոչված «մտրակի և բլիթի» մեթոդը), մասնավորապես 2018թ․ գագաթնաժողովից հետո Թրամփը պարբերաբար անդրադառնում է իր և Հյուսիսային Կորեայի առաջնորդի միջև լավ հարաբերությունների մասին՝ նրան կոչելով «խելացի», ընդհուպ խոսելով, թե ինչպես ինքը և Կիմ Չեն Ինը «սիրահարվեցին»։

Այսպիսով, Թրամփի վարած բանակցային ռազմավարությունը Հյուսիսային Կորեայի հարցում ռազմաքաղաքական առումով կարևոր օրինակ է, քանզի սկզբում սպառալիքների, այնուհետև կոնկրետ գործողությունների և Չինաստանը՝ որպես լծակ օգտագործելու միջոցով ԱՄՆ նախագահին հաջողվեց Կիմ Չեն Ինին բերել բանակցային սեղանի շուրջ։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսական ոլորտում Թրամփի բանակցային ոճի հաջողությանը, ապա դրա ապացույցն են նոր կնքված երկու համաձայնագրերը, առաջինը՝ ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա (USMCA), մյուսը՝ ԱՄՆ-Չինաստան առևտրային համաձայնագիրը։

Ներկայումս նախագահ Թրամփը նույն կոշտ և սպառնալից քաղաքականությունը վարում է նաև Իրանի հարցում, սակայն այս պարագայում կարծես թե քիչ է հավանականությունը Իրանին բերել բանակցային սեղանի շուրջ Հյուսիսային Կորեայի սցենարով, հատկապես հաշվի առնելով, որ այս տարվա նոյեմբերին կայանալու են ԱՄՆ նախագահական ընտրությունները։ Նախագահ Թրամփը, չնայած իմպիչմենտին, վերընտրվելու լուրջ շանսեր ունի, իսկ Իրանի հարցում հաջողության հասնելը նրա դիրքերը էլ ավելի կբարելավի։ Դժվար թե Իրանը իրեն թույլ տա Թրամփին նմանատիպ ծառայություն մատուցել, այն է՝ ԱՄՆ-ի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:18
Կորոնավիրուսը տարածվում է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում ու արդեն Լատինական Ամերիկայում
Կորոնավիրուսը տարածվում է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ մասերում՝ չնայած Չինաստանի մի մասում սկսում են իջեցնել արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
11:06
«Հիմա 205 միլիոն մարդ մի դրամ ա տվե՞լ»
Հարց՝ նախարար Արայիկ Հարությունյանին
Աղբյուր` Panorama.am
10:55
«Ջոկեր», «1917», «Իռլանդացին». ինչպես են օգտագործվել այդ ֆիլմերի անվանումները վնասաբեր ծրագրերում
Կինոնորույթները գրավում են ոչ միայն շարքային դիտողների, այլև չարագործների ուշադրությունը, որոնք դրանցով քողարկում են վնասաբեր ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:48
Էրդողան. Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ մեր հարցն է
«Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես Ադբեջանի, այնպես էլ մեր հարցն է։ Մեր ամենամեծ ցանկությունն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը...
Աղբյուր` Panorama.am
10:42
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոզեֆ Բորելի հետ
ԵՄ բարձր ներկայացուցչի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը
Աղբյուր` Panorama.am
10:30
Ռուբեն Մելիքյան. Ինչ-որ բան այն չէ
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը  ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հրավիրատոմսում նշված է՝...
Աղբյուր` Panorama.am
10:19
Պաշտպան. Քրգործի նյութերով ոչ թե հերքվել է, այլ հաստատվել է Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու փաստը
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ ՊՎԾ կասեցված ղեկավար պ-ն Դ.Սանասարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ջասթին Բիբերը գերազանցել է Էլվիս Փրեսլիի գրանցած հաջողությանը
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը գերազանցել է Էլվիս Փրեսլիի գրանցած հաջողությանը, որին նա հասել էր ամերիկյան հիթ-շքերթերում 59 տարի առաջ:...
Աղբյուր` Panorama.am
10:01
Հայ-ադրբեջանական պատմական զինադադարի ժամանակն է. Թոմ դե Վաալ
Դավադրության տեսությունները և անցյալի աղավաղված վարկածները վեր հանելով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները միայն երկարացնում են Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
09:52
Սասունյան. Թուրքերը հարձակվում են միմյանց վրա՝ կիպրացի թուրք ղեկավարը քննադատում է Թուրքիային
Թուրք սյունակագիր Օրհան Քեմալ Չենգիզը 2020 թ. փետրվարի 18-ին հոդված է գրել թուրքական «Ալ-Մոնիտոր» կայքում՝ «Ինչո՞ւ է կիպրացի...
Աղբյուր` Panorama.am
09:42
Մոսկվան դեմ է Իդլիբում հրադադարին. Euronews
Սիրիան գտնվում է Ժնևում բանակցությունների առանցքում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի կոչը՝ դադարեցնել կրակն Իդլիբում`...
Աղբյուր` Panorama.am
09:35
ՄԱԿ-ը Սիրիայի մարդասիրական ծրագրի համար կոչ է անում հատկացնել կես միլիարդ դոլար
Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում 500 միլիոն դոլարի չափով մարդասիրական օգնություն հատկացնել Սիրիայի հյուսիսարեւմտյան Իդլիբի...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Ինչու է Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ԱԱԾ գաղտնալսում իրականացնող ստորաբաժանման աշխատանքները
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Քոչարյանի նիստին գնալն իրենց աշխատանքն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը ցանկալի հունով տանելու համար ոչ միայն պարբերաբար սանկցիաներ են...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Փաստ». Էջմիածնի քաղաքապետարանը 2020 թվականին մտադիր է ձեռք բերել 5 հատ ոսկե մատանի
«Փաստ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարության գնումների համակարգում Էջմիածնի քաղաքապետարանը ներկայացրել է 2020 թվականի իր...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Ոստիկանության հրապարակված տեսանյութերում մի շարք կասկածելի դրվագներ կան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 22-ին Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց քրեական...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Հրապարակ». Հրաչ Հակոբյանը Սամվել Ալեքսանյանին չի հորդորել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլի» էլիտան առավոտից ոտքի վրա էր. դրամահավաքի գործընթացն ամբողջովին կլանել...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Փաստ». Իշխանությունները քննարկում են հանրաքվեն առանց տեսախցիկների և օնլայն հեռարձակման անցկացնելու տարբերակը
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ընտրական օրենսգիրքը նախատեսում է ընտրությունների և հանրաքվեների ժամանակ ընտրատեղամասերում...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». «Հանցագործության պատճառած վնասը փոխհատուցվում է դատարանով, սակայն նման որոշում չկա»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի նախօրյակին սևազգեստ մայրերը կրկին բարձրացնում են Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին 30...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Այո»-ի շտաբի կազմակերպած դրամահավաք-երեկոյին հավաքվել է 205 մլն դրամից ավելի գումար
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ «Դվին» ռեստորանում «Այո»-ի շտաբը կազմակերպել էր դրամահավաք-երեկո՝...
Աղբյուր` Panorama.am
09:14
Լարսը փակ է բեռնատարների համար
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարը պիտի տարվի հիգիենայի զենքով
Նոր կորոնավիրուսը, ինչպես սուր շնչառական համախտանիշ հիվանդությունը, ունի այսպես ասած, ճամփորդելու հատկություն: Խոսքն օդանավերով ու նավերով այս...
Աղբյուր` Panorama.am
20:40
«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 30-ամյա ռուս կիսապաշտպան Դմիտրի Մալյակայի հետ
«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 30-ամյա ռուս կիսապաշտպան Դմիտրի Մալյակայի հետ: Այս մասին տեղեկանում ենք ...
Աղբյուր` Panorama.am
20:32
Մհեր Գրիգորյանը կարևորել է ՄՖԿ-ի դերը Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հարցում
Մհեր Գրիգորյանը կարևորել է ՄՖԿ-ի դերը Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հարցում
Աղբյուր` Panorama.am
20:27
Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին կտրուկ են արտահայտվել թագուհու մասին
Մեծ Բրիտանիայի արաքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, կոնֆլիկտի մեջ են արքայական ընտանիքի հետ այն պահից, երբ սկսել են ինքնուրույն ապրել...
Աղբյուր` Panorama.am
20:22
ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով
 Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները փետրվարի 26-ին հատուկ չվերթով կվերադառնան հայրենիք: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել...
Աղբյուր` Panorama.am
20:17
Ամենակարևոր խնդիրը ոստիկանի կերպարի փոփոխության խնդիրն է.Զադոյան
Փետրվարի 25-ին, տեղի  է ունեցել ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան մեկնելուց առաջ խոսել է Սիրիայի Իդլիբ նահանգի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
20:05
Սերժ Սարգսյանը համոզված է՝ հանուն արդարության պայքարում հաղթանակն այլընտրանք չունի
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը...
Աղբյուր` Panorama.am
20:00
ՏՄՊՊՀ-ն իր աշխատանքներում որդեգրել է «չվնասելու» սկզբունքը և պատրաստակամ է բաց և թափանցիկ աշխատանքի. ՏՄՊՊՀ նախագահ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ներկա է գտնվել Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին
16:42 25/02/2020

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}