Այս խորհրդարանը քաղաքական բովանդակություն չունի. Զոհրաբյան
«Այս խորհրդարանը քաղաքական բովանդակություն չունի»,- Աժ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը ներողություն խնդրեց այն քաղաքացիներից, ովքեր սպասում էին, որ խորհրդարանը երեկ, այսօր կամ վաղը պետք է բարձրացնի այն հարցերը, որոնց համար պատգամավորներին հասարակությունը մանդատ է տվել։
«Նենգափոխվեց դիսկուրսի բավանդակությունը։ Մեր գործընկերներն իրենք իրենց ինքնահրկիզվեցին, ստեղծեցին կեղծ քաղաքական օրակարգ։ Ընդհուպ քաղաքակրթությունների բախման հասնող բանավեճ եղավ։ Մինչդեռ ֆերմերներն ունեն օրակարգային խնդիր, իսկ մենք հանրությանը մատուցում ենք խեղաթյուրված դիսկուրս։ Ինչ կեղծ փաստարկներ կարող են հնչել էս ամբիոնից»,- նշեց Զոհրաբյանը։
Պատգամավորը նշեց, որ ազգային անվտանգությանը սպառնացող հարց է դարձել հասարակության մեջ գեներացված ատելության մթնոլորտը. «Եթե ՀՀ քաղաքացին տեսնելու է այս անմակարդակ բանավեճերը, ինչ պիտի քաղի դրանից։ Նա էլ պիտի իր անունով սոցցանցերում սկսի հայհոյել»։
Զոհրաբյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանին, հորդորեց Գագիկ Ծառուկյանի փոխարեն չորոշել՝ ինչպես պետք է պատասխանել որևէ հարցի։
«Խոսում եք քաղաքակիրթ լեքսիկոնից, և այս ամբիոնից ասում եք՝ կատոկեցինք ընդդիմությանը, մեր կատոկի տակ ընկան։ Եթե սա Ձեր քաղաքական բառապաշարն է, եթե սա Ձեր քաղաքական բնամթերքն է, շնորհավորում եմ, այդ բնամթերքին Դուք տիրապետում եք»,- նշեց Զոհրաբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց