Պոմպեո. ԱՄՆ-ն Վենեսուելայում իշխանափոխության նախագիծ է պատրաստում
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Վաշինգտոնը Վենեսուելայում իշխանափոխության նախագիծ է պատրաստում, որը ներառում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի հեռացումը: Այս մասին ասել է Պոմպեոն Caracol կոլումբիական ալիքին տված հարցազրույցում:
«Մենք աշխատում ենք մի նախագծի վրա, որը կհանգեցնի Մադուրոյի հեռացմանը, և վենեսուելացիները կկարողանան անցկացնել ազատ և արդար ընտրություններ»,- ասել է Պոմպեոն:
Ըստ նրա, պլանը կյանքի կոչելու համար Վաշինգտոնը բանակցություններ է վարում Հարավային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի, ինչպես նաև Եվրոպայի ներկայացուցիչների հետ:
Պետքարտուղարը հավելել է, որ Վենեսուելայում իշխանափոխություն կատարելու ԱՄՆ-ի ռազմավարությունը աշխատում է, և ամերիկյան կողմը կշարունակի գործել դրա համաձայն: