Իրավունք 15:44 21/01/2020 Հայաստան

Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմ. Տվյալներն աղաղակում են հանցագործության դեպքի բացակայության մասին

ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների՝ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ պաշտպանական կողմի պարզաբանումները լսելու խնդրանքներին, քրեական գործի նյութերին ծանոթնալուց հետո, այս փուլում, դեռևս ներկայացնում ենք հետևյալը.

1. ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը վերահաստատում է նախաքննության սկզբնական փուլում արտահայտած այն պնդումները, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել իր պաշտոնեական դիրքի կապակցությամբ գործողություններ կատարելու համար: Մինչդեռ, ՀՀ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

2. Պաշտպանական թիմը փաստում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի պահանջների կոպիտ խախտմամբ, քանի որ գործում չկա առերևույթ հանցանքի կատարման մասին վկայող բավարար ապացույցների համակցություն, ավելին՝ գործով հավաքված տվյալները որևէ կերպ չեն փաստում, որ գործը քննվել է ընդհանրապես հանցագործության դեպքի առթիվ: Ավելի պարզ, հավաքված տվյալներն աղաղակում են ընդհանրապես հանցագործության դեպքի բացակայության մասին:

3. Անդրադառնալով Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի օրինականության և հիմնավորվածության հարցին՝ պաշտպանական կողմն անառարկելիորեն արձանագրում է, որ գործում բացարձակ չկան այնպիսի փաստական տվյալներ, որոնք թեկուզ և տեսականորեն կարող էին վարույթն իրականացնող մարմնին հուշել պարոն Սարգսյանի կողմից առերևույթ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականության մասին, ուստի այս պայմաններում, անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ազատ տեղաշարժի իրավունքն ապօրինի սահմանափակելը, նույնպես օրինական համարվել չի կարող:

4. Ինչ վերաբերում է պարոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու գործողության օրինականությանն ու հիմնավորվածությանը, պաշտպանական կողմը կրկին փաստում է, որ այս դեպքում ևս գործում չկա գեթ մեկ ապացույց, որի հիման վրա քննիչը կարող էր օրենքով սահմանված կարգով արգելադրել անձի գույքը, ուստի այս որոշումը նույնպես չի կարող իրավաչափ համարվել:

5. Հայտնում ենք նաև, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից առանց բավարար հիմնավորումների մերժվել են պաշտպանական կողմի՝ բազմակողմանի օբյեկտիվ և լրիվ քննություն կատարելուն, գործի համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցներ ձեռք բերելուն և կոնկրետ դատավարական որոշումներ կայացնելուն ուղղված բազմաթիվ և բոլոր միջնորդությունները, ինչը կրկին վերահաստատում է մեր այն համոզմունքը, որ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեադատավարական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:

6. Հաշվի առնելով գործի հասարակական հնչեղությունը, պաշտպանական կողմը պարբերաբար հանրությանը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:03
Ուկրաինայում կոչ են արել ոչնչացնել սովետական գրքերը
Ուկրաինական գրադարաններից անհրաժեշտ է հանել ԽՍՀՄ-ում հրատարաված գրքերը:  360tv.ru-ի հաղորդմամբ, «Ուկրաինական գրքի ինստիտուտ»...
Աղբյուր` Panorama.am
12:53
Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ Վրաստանում վարչական շենքերից իջեցվել են պետական դրոշները
Խորհրդային օկուպացիայի 99-ամյակի կապակցությամբ Վրաստանում վարչական շենքերից և Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում իջեցվել են...
Աղբյուր` Panorama.am
12:43
Հելսինկյան կոմիտեի զեկույցը՝ «Մարդու իրավունքները Հայաստանում 2019 թվականին»
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Մարդու իրավունքները Հայաստանում 2019 թվականին» տարեկան զեկույցը: Զեկույցի նախաբանում...
Աղբյուր` Panorama.am
12:36
ԱՀԿ․ Աշխարհը պետք է պատրաստվի կորոնավիրուսի համաճարակին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է, որ աշխարհը պետք է ավելին անի, որպեսզի պատրաստվի կորոնավիրուսի հնարավոր համաճարակին: Այս...
Աղբյուր` Panorama.am
12:34
Բացառելու ենք, որ հակավիրուսային դեղորայքի և բժշկական դիմակի թանկացում լինի. Զեյնալյան
«Իրանում կորոնավիրուսի տարածումը ամենօրյա ռեժիմով վերլուծության էր ենթարկվում մեր կողմից, և ի վերջո որոշվեց 2 շաբաթով ՀՀ-ԻԻՀ սահմանը...
Աղբյուր` Panorama.am
12:31
Բակո Սահակյան. Անհնարին է պատկերացնել միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանությունն առանց Հայ դատի
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
12:21
Վիետնամում աշխարհում առաջինը իրականացվել է կենդանի դոնորից վերջույթների փոխպատվաստում
Վիետնամում բժիշկները իրականացրել են կենդանի դոնորից նախաբազկի և ձեռքի աշխարհում առաջին փոխպատվաստումը: Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ...
Աղբյուր` Panorama.am
12:12
17 օրական նորածինը բուժվել է կորոնավիրուսից՝ ծնված լինելով հիվանդ մորից
17 օրական նորածին աղջիկը բուժվել է կորոնավիրուսից՝ Վուհան քաղաքում վարակված մորից ծնվելուց հետո։Նորածին երեխան ամենաերիտասարդ հիվանդն է, որը...
Աղբյուր` Panorama.am
12:08
Արթուր Վաղարշյան. ԵՊՀ-ն տանուլ տվեց իրեն նետված մարտահրավերը
ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանն իր վրդովմունքն է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
12:02
Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը
112 տարեկան հասակում Ճապոնիայում մահացել է  Նիիգատա Տիտեցու Վատանաբեն, որը  պաշտոնապես ճանաչվել էր Երկրի ամենատարեց տղամարդն այս ամսվա...
Աղբյուր` Panorama.am
11:58
Արման Պետրոսյան. Անիմաստ ծախսերի թոփ-տասնյակը
«ԻՄ Ձայնը» նախագծի անդամ Արման Պետրոսյանն իր հոդվածում գրում է. «Վարչապետ Փաշինյանն առաջնորդվում է «բյուջեն իմն...
Աղբյուր` Panorama.am
11:56
Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք
Ի՞նչ է  կորոնավիրուսը և ի՞նչ ճանապարհով է այն փոխանցվում.  168.am-ի հարցին պատասխանել է վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը։...
Աղբյուր` Panorama.am
11:53
Ղոմ քաղաքի բժշկական համալսարանի ռեկտորը կորոնավիրուսով է վարակվել
Իրանի Ղոմ քաղաքի բժշկական համալսարանի ռեկտոր Մոհամմադ Ռեզա Ղադիրը, վերջին օրերին շփվելով կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ, ևս վարակվել է...
Աղբյուր` Panorama.am
11:47
«Armenia Airways». Որոշվել է մասնակի սահմանափակել ՀՀ-ից դեպի Իրան թռիչքները
Թռիչքները այս շաբաթ կիրականանա չորեքշաբթի և ուրբաթ:
Աղբյուր` Panorama.am
11:45
Գևորգ Էմին-Տերյան. Հասարակության շատ շերտեր հայերենին լավ չեն տիրապետում
«Մենք այն իրավիճակում ենք, երբ սոցցանցերի՝ մեր հասարակության մեջ մեծ դեր զբաղեցնելու հետևանքով գտնվում ենք անագրագիտության ազատականացման...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հանրաքվեի շրջանակներում դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել
2020թ. ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ջենիֆեր Էնիսթոնի նախկին ամուսինը գիրք կգրի համատեղ կյանքի մասին
Ինսայդերը պնդում է, որ Թերուն բնավորությամբ չար մարդ չէ, բայց Էնիսթոնի՝ Փիթի մոտ վերադառնալը նրա համար մեծ հարված է:
Աղբյուր` Panorama.am
11:23
Մահացել է Խորհրդային Միության վերջին մարշալը՝ Դմիտրի Յազովը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը՝ Խորհրդային Միության վերջին մարշալի Դմիտրի Յազովի մահվան մասին: Այս...
Աղբյուր` Panorama.am
11:15
Եթե արգելվեն Իրանի հետ բեռանփոխադրումները, կմնանք առանց գազար, կիվի, կաղամբ, աղ ու վարունգ
Հարևան Իրանում կորոնավիրուսի տարածման ու մահվան դեպքերի ավելացման պատճառով կառավարության որոշմամբ երկու շաբաթով փակվեց ցամաքային սահմանն ու...
Աղբյուր` Panorama.am
11:12
Ճապոնիայի ֆուտբոլի առաջնության հանդիպումները կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են
Ճապոնիայի ֆուտբոլի առաջնության 7 հանդիպումներ հետաձգվել են բռնկված կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։ Ըստ ճապոնական...
Աղբյուր` Panorama.am
11:02
Analitik. Ռուստամ Բադասյանը 6 ամսում ստացել է մոտ 16 000 ԱՄՆ դոլար միայն պարգևավճար
2019 թվականին ՀՀ արդարադատության նախարարը  ստացել է 13 միլիոն 598 570 ՀՀ դրամ պարգևավճար, որից մոտ 8 միլիոնը՝ մոտավոր 16 000 ԱՄՆ դոլար,...
Աղբյուր` Panorama.am
10:59
Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է
«Նա խենթի պես քաջ է»։
Աղբյուր` Panorama.am
10:48
Ռուսական ապատեղեկատվության առաջնային թիրախը աֆրոամերիկացիներն էին. զեկույց
Աֆրոմաերիկացիները հանդիսացել են սոցիալական ցանցերի միջոցով 2016 թվականին ռուսական ապատեղակատվական արշավի առաջնային թիրախը, նշում է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
10:41
Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով հարուցվել է քրեական գործ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 137...
Աղբյուր` Panorama.am
10:37
Կորոնավիրուս. ԵՄ-ն բացառում է Շենգենյան սահմանների փակումը՝ Իտալիայում բռնկման պատճառով
Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 200 դեպք՝ հաստատված 7 մահացությամբ։ Իտալիան Ասիայի սահմաններից դուրս ամենաշատ տուժած երկիրն է:...
Աղբյուր` Panorama.am
10:33
Սերժ Սարգսյանի գործով դատավարության մեկնարկին ՀՀԿ ԳՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ
ՀՀԿ ԳՄ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Այսօր մեկնարկում է մի քրեական գործով դատավարություն, որի շրջանակներում շինծու և...
Աղբյուր` Panorama.am
10:29
Bloomberg. Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 139 միլիարդ դոլար
Նախօրեին՝ փետրվարի 24-ին,  աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր ունեցվածքը նվազել է մոտ 139 միլիարդ դոլարով` ԱՄՆ-ում և այլ...
Աղբյուր` Panorama.am
10:25
«Էրեբունի» ԲԿ տնօրեն. Թոքաբորբով հիվանդ Իրանի քաղաքացու մոտ որևէ վիրուս չկա
Tert.am-ի տեղեկություններով ազգությամբ իրանցի վարորդի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել, վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն,...
Աղբյուր` Panorama.am
10:17
Իտալիայում դադարեցվել են «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նկարահանումները
Իտալիայում դադարեցվել են «Առաքելությունն անիրագործելի է» յոթերորդ ֆիլմի նկարահանումներն՝ երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով:...
Աղբյուր` Panorama.am
10:09
Ախալքալաքի մունիցիպալիտետում կվերանորոգվի 10 դպրոց
Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում կվերանորոգվի թվով 10 դպրոց: Jnews-ի հաղորդմամբ, այդ դպրոցներում հիմնականում  զուգարաներ կկառուցվեն:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}