Մարդասիրական օգնության համար ԵՄ-ն հատկացնում է 900 միլիոն եվրո
Եվրոպական հանձնաժողովը հաստատեց 900 միլիոն եվրո բյուջեն, որը նախատեսված է այն երկրներին օգնելու հաար, որոնք տառապում են մարդասիրական ճգնաժամերից: Միջոցները հատկացվել են 2020-ի համար՝ ավելի քան 80 երկրների։ Այս մասն գրում է Brussels Times-ը։
Նշվում է, որ 400 միլիոն եվրոն ուղղվելու է Աֆրիկայի ծրագրերին, որտեղ ԵՄ միջոցները կօգնեն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում երկարատև հակամարտության հետևանքով տուժած մարդկանց, Սահելի սննդի ճգնաժամից տառապողներին և նրանց, ովքեր ստիպված են եղել փախչել բռնություններից Հարավային Սուդանում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում և այլ երկրներում։
Մերձավոր Արևելքում ԵՄ-ն 345 միլիոն եվրոյով կօգնի լուծել Սիրիայի հումանիտար ճգնաժամը և հարևան երկրներում փախստականների խնդիրները, ինչպես նաև Եմենում ծայրահեղ ծանր իրավիճակը:
Ասիայն և Լատինական Ամերիկային կտրամադրեն 111 միլիոն եվրո՝ Վենեսուելայի ճգնաժամի հետևանքով տուժած խոցելի բնակչության և հարևան երկրներում փախստականների համար: Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել նաև ասիական երկրներում, ինչպիսիք են Աֆղանստանը, Մյանմարը և Բանգլադեշը: