ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը պարգևատրվել է «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաքաղաքական ինտեգրման ամրապնդման գործում ակտիվ մասնակցության համար» պատվոգրով:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկ այլ հրամանագրով ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի պետ Աղվան Սարգսյանը պարգևատրվել է «Կոլեկտիվ անվտանգության ամրապնդման համար» մեդալով:
Հունվարի 21-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը մեդալը և պատվոգիրը հանդիսավոր կերպով հանձնել է աշխատակիցներին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ