Մեկնարկել է ԱԺ նիստը
Խորհրդարանում մեկնարկել է հերթական նիստը. գրանցվել է 116 պատգամավոր։
Նիստի մեկնարկին քվեարկության դրվեց «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ձայների 118 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։
Կառավարության կողմից ներկայացված «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ևս երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց. կողմ էր քվեարկել 121 պատգամավոր։
Ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ 120 կողմ 0 դեմ հարաբերակցությմաբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև Կառավարության կողմից առաջարկված՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կողմից ներկայացված «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։ Կողմ էր քվեարկել 112 պատգամավոր, ձեռնպահ էին՝ 5-ը։
Քվերակություններից հետո օրակարգում են լինելու և քննարկվելու են «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և այլ հարցեր։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ